Արգելափակված մասնակից
Արգելափակված մասնակից, մասնակից, ով չի կարող խմբագրել էջեր, բեռնել նիշքեր, անվանափոխել էջեր, ինչպես նաև կատարել այլ գործողություններ, որոնք հասանելի են լրացուցիչ իրավունքներով այլ մասնակիցների: Համակարգային օպերատորները, որոնք ֆունկցիոնալ հնարավորություն ունեն արգելափակելու և ապաարգելափակելու, արգելափակված լինելու դեպքում չեն կարող արգելափակել կամ ապաարգելափակել այլ մասնակիցների, բացառությամբ իրենք իրենց:
Արգելափակված մասնակիցները կարող են նայել և փոփոխել իրենց հսկողության ցանկը, իսկ վիքիների մեծ մասում, բայց ոչ բոլոր նախագծերում, կարող են նաև խմբագրել իրենց սեփական քննարկման էջերը և/կամ ուղարկել էլեկտրոնային նամակ Special:EmailUser ծրագրի միջոցով (միայն գրանցված մասնակիցների համար), եթե իհարկե այդ ֆունկցիանալ հնարավորությունը հատուկ չի արգելվել: Special:EmailUser (registered accounts only) unless specifically disallowed: Մասնակիցներին (գրանցված և չգրանցված) կարող են արգելափակել՝ ադմինիստրատորները, բյուրոկրատները (վիքիների մեծ մասում), ինչպես նաև ստյուարդները: Գլոբալ ադմինիստրատորները նույնպես կարող են արգելափակել մասնակիցներին այն վիքինախագծերում, որոնք ներառված են վիքինախագծերի ծառայողական հատուկ ցուցակի մեջ, որոնցում թույլատրված է գլոբալ ադմինների միջամտություն: