Afrikaans | العربية | অসমীয়া | asturianu | azərbaycanca | Boarisch | беларуская | беларуская (тарашкевіца) | български | ပအိုဝ်ႏဘာႏသာႏ | বাংলা | བོད་ཡིག | bosanski | català | کوردی | corsu | čeština | Cymraeg | dansk | Deutsch | Deutsch (Sie-Form) | Zazaki | ދިވެހިބަސް | Ελληνικά | emiliàn e rumagnòl | English | Esperanto | español | eesti | euskara | فارسی | suomi | français | Nordfriisk | Frysk | galego | Alemannisch | ગુજરાતી | עברית | हिन्दी | Fiji Hindi | hrvatski | magyar | հայերեն | interlingua | Bahasa Indonesia | Ido | íslenska | italiano | 日本語 | ქართული | ភាសាខ្មែរ | 한국어 | Qaraqalpaqsha | kar | kurdî | Limburgs | ລາວ | lietuvių | Minangkabau | македонски | മലയാളം | молдовеняскэ | Bahasa Melayu | မြန်မာဘာသာ | مازِرونی | Napulitano | नेपाली | Nederlands | norsk nynorsk | norsk | occitan | Kapampangan | Norfuk / Pitkern | polski | português | português do Brasil | پښتو | Runa Simi | română | русский | संस्कृतम् | sicilianu | سنڌي | Taclḥit | සිංහල | slovenčina | slovenščina | Soomaaliga | shqip | српски / srpski | svenska | ꠍꠤꠟꠐꠤ | ślůnski | தமிழ் | тоҷикӣ | ไทย | Türkmençe | Tagalog | Türkçe | татарча / tatarça | ⵜⴰⵎⴰⵣⵉⵖⵜ  | українська | اردو | oʻzbekcha / ўзбекча | vèneto | Tiếng Việt | 吴语 | 粵語 | 中文(简体) | 中文(繁體) | +/-

Welcome to Meta!

edit

Hello ERJANIK, and welcome to the Wikimedia Meta-Wiki! This website is for coordinating and discussing all Wikimedia projects. You may find it useful to read our policy page. If you are interested in doing translations, visit Meta:Babylon. You can also leave a note on Meta:Babel or Wikimedia Forum (please read the instructions at the top of the page before posting there). Happy editing!

-- 14:25, 16 August 2011 (UTC)

Superprotect status

edit

Dear ERJANIK, since you are an administrator on a wiki from which no user participated in this discussion, I'd like to make sure you are aware of some recent events which may alter what the Wikimedia Foundation lets you do on your wiki: Superprotect.

Peteforsyth 09:13, 12 September 2014 (UTC)Reply

Dear Peteforsyth, i am not sure, you can add information in our Village pump - [[1]]: --ERJANIK (talk) 14:13, 17 September 2014 (UTC)Reply
Thank you, my colleague JurgenNL already did that here: w:hy:Special:Diff/2473042#Letter petitioning WMF to reverse recent decisions
I'm never sure whether people see things at the Village Pump -- its popularity varies so much from one project to another. -Pete F (talk) 17:00, 17 September 2014 (UTC)Reply

Հաղորդագրություն

edit

Բարև Երջանիկ ջան, նախ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել քեզ, որ ջանքեր էիր գործադրում, որ իրավիճակը ավելի չլարվի, բայց քանի որ ի սկզբանե, որոշված էր, որ իրենք իրենց գործը մինչև վերջ են հասցնելու, իսկ ես նրանց որոշակի ունակությունները թերագնահատեցի և չկարողացա չտրվել այդ սադրանքներին, ամեն ինչ այդպես զարգացավ, բայց ամեն դեպքում կյանք է, ամեն ինչ էլ պատահում է: Դու էլ կարող ես փոխել ձայնդ, մեկ է ես արդեն դրոշակ չունեմ, իսկ այդ տրագիկոմեդիկ քվեարկությունը շարունակվում է, և իբրև ոմանք տեղյակ չէին, որ արդեն դիմում եմ գրել կարգավիճակից հրաժարվելու, իսկ հետո էլ տեղյակ չեն, որ արդեն այդ կարգավիճակը չունեմ...

Ամենալավ բարեմաղթանքներով....--6AND5 (talk) 13:55, 20 February 2015 (UTC)Reply

բարև 6AND5 ջան, չգիտեմ ինչու ես այդպես մտածում, բայց «իրենք» ովքեր են???, իրենք կամ որ նույնն է մերոնք կամ ձերոնք չկան հայերեն վիքիպեդիայում, ես էլ անձամբ շնորհակալ եմ այն բաների համար որ արե ես, ու հուսով եմ որ դեռ պետք է անես, կապ չունի ադմին լինել չլինելը, մտածի այդ ուղղությամբ, ու մի բան էլ, ներողություն բառով շատ բան կարո էր փոխվել քո պարագայում։ --ERJANIK (talk) 07:56, 23 February 2015 (UTC)Reply
Պարոն Երջանիկ հիմա երևի պարզ է, չէ, ովքեր են նրանք, ինչքան էլ Ձեր մոտ մարդկային արժեքներ լինեն, ես չեմ դա ժխտում ու երբեք չեմ ժխտի, բայց Դուք Ձեզ բացահայտեցիք որպես միջակություն, որպես ադմին, ով չի տիրապետում տարրական ադմինական գիտելիքների, ում տղամարդկությունը չի հերիքում գնահատական տալու այլոց գործողություններին, ովքեր կարողանում են միասնական բարձր գոռալ և անօրինական արգելափակում իմ նման մասնակցին, սա եք Դուք, ոչ ավել, ոչ պակաս...
Հ.Գ. - Ձեր ներողությունը ադմինների տեղեկատախտակում ընդունված չի--6AND5 (talk) 21:15, 30 June 2015 (UTC)Reply
Խորհուրդ կտամ Ձեր անօրինական արգելափակումը հանեք և ապացուցեք, որ ես Ձեր հաշվով սխալվեմ եմ, սա միակ ճանապարհն է Ձեզ այլ կերպ դրսևորելու....--6AND5 (talk) 21:18, 30 June 2015 (UTC)Reply
6AND5 ստեղծված իրավիճակի համար այսպես ասած սկիզբը դու ես ու վերջ, պետք չի թեկուզ մի տոկոսով անձնական բաներ գրել, այսքան բան, գտնում ես սխալ բաներ են եղել, գրիք հայերեն վիքիպեդիայում, ներողությունս ներողություն է, ընդունվի թե չընդունվի, մնացածը երկար բարակ բաներ չեմ գրելու այստեղ։ --ERJANIK (talk) 07:24, 1 July 2015 (UTC)Reply
Ստեղծված իրավիճակի մեղավորը ես չեմ, առաջինը Դուք երբ փետրվարին նշեցիք, որ <<մասնակցի ադմին լինելը կամ դառնալը թյուրիմացություն է>> արտահայտությունը վիքիէթիկետի խախտում չէ, հենց ամեն ինչ դրանից սկսվեց, ինչ վերաբերում է հունիս ամսվանը, ապա պարոն Երջանիկ, Վիքիպեդիայում չեն որոշում մեղավորը ով է, որոշում են ով ինչ է խախտել, վերևում որ ասում էի.<<որպես ադմին, ով չի տիրապետում տարրական ադմինական գիտելիքների>>, անձնական բնույթի արտահայտություն չի, այլ իրավական բնույթի: Փորձեմ կենցաղային մակարդակով բացատրեմ, երբ օրինակ քաղաքացին ոստիկանին մեղմ ասած կոպտում է, իսկ ոստիկանը նույն կերպ է պատասխանում, ապա օրենքի առջև երկուսն էլ պատասխան են տալիս: Գումարած այն ես առաջարկում եմ հարցի լուծման տարբերակ, ու ինչ ինձ դնում արգելափակում են, երբ ոչ բոլոր ադմիներն են իրենց տեսակետը արտահայտել: Արգելափակման որոշումը պատկանում է ադմիններին, ոչ թե նրանց ովքեր ավելի բարձր են գոռում: Հայերեն Վիքիպեդիայում ես արգելափակված եմ, երբ քննարկվում է իմ հարցը, սա նույնպես խախտում է, հետո էլ ինձ առաջարկում են այնտեղ գրել: Նկատում եք քանի դրույթ եք խախտել, ես հոգնել եմ նույն բանը կրկնելուց, բացի դրանից Ձեզ ոչ մեկ իրավունք չի տվել ինձ հետ դու-ով խոսել, կրկին հորդորում եմ հանել անօրինական արգելափակումը և գրանցամատյանում թաքցնել, ոնց-որ կարգն է: Ես արդեն ասել եմ, սպասելու մինչև հուլիսի 6-ը, այդ օրվանից, ես արդեն չեմ համաձայնվելու պայմանական հաշտեցման ցանկացած առաջարկի կամ դրսևորման...--6AND5 (talk) 10:11, 1 July 2015 (UTC)Reply
հայերեն վիքիպեդիայում գրի քո մասնակցային էջի քննարկման տեղում, ներողություն եմ խնդրում «դու»-ով խոսելու համար, իսկ մեղավոր բառը այո ես էլ այնքան համաձայն չեմ այդ բառի հետ, ուղղակի ստեղծված իրավիճակի հետ այդ բառը գրեցի, այդ <<մասնակցի ադմին լինելը կամ դառնալը թյուրիմացություն է>> նախադասությունը չեմ հիշում որ գրած լինեմ, եթե մի բան գրում եմ որ իմ համար անձնական բնույթի է, ուրեմն իմ համար անձնական բնույթի է, հիմա դու-ով խոսելը Ձեր տեսանկյունից անձնական է դառնում, բայց իմ տեսանկյունից անձնական չի, բայց եթե Ձեր համար անձնական է, ապա ես չեմ կարող ու իրավունք էլ չունեմ ու չեմ էլ քննարկում, անձնականի թեման վերջ, ուրեմն 6AND5, ես արգելափակումը չեմ հանի, իմ կարծիքով դա սխալ է, ինչքանով որ ես համադրում եմ փաստերը ու այսպես ասած «քցում-բռնում», ամեն դեպքում եթե ուզում ես կրկին ակտիվ լինել հայերեն վիքիպեդիայում, կարող ես ակտիվ լինել, բայց այդ ժամկետից հետո, սա իմ անձնական կարծիքն է, այս քայլերը կապ չունեն որևէ անձնականի հետ իհարկե, գիտեմ որ գիտես, բայց նորից ուզում եմ ասել, քանի որ ըստ իս տեսնում եմ որ դու ինչ-որ լավ չես տրամադրված ընդհանուր առումներով, գուցե սխալվում եմ, չգիտեմ, ևս մեկ անգամ կներես եթե այս կամ նախկին գրածներիս մեջ սխալ բան եմ արել կամ թույլ տվել, հարգանքներով՝ --ERJANIK (talk) 12:08, 1 July 2015 (UTC)Reply
Խոսքը սրա մասին է[2], որ չէք հիշում . <<Ես թյուրիմածություն եմ համարում 6AND5-ում ադմինիստրատոր լինելը, սակայն ընդունում եմ նրա ներդրումները որպես «սովորական» մասնակից (չնայած բոլորս էլ սովորական մահկանացու մասնակիցներ ենք) և դեռ խնդիր չեմ տեսնում, որ նա շարունակի խմբագրել առանց ադմինիստրատորի իրավունքների>>: Ուշադրություն դարձրեք նաև <<դեռ>> բառին, որը ընդգծված գրել է դեռևս փետրվարին: Ձեր ոչ հարգանքներով են ընդունված, ոչ էլ ներողությունը, կրկին անգամ հիշեցնեմ, որ էթիկայի կանոնները հուշում են Դուքով խոսել, այնպես եթե մտածում եք, որ վերևում վիքիէթիկետ եմ խախտել, ապա Դուք նույնպես խախտում եք: Ինչ վերաբերում լավ վերաբերվելուն, ինչու պետք է լավ վերաբերվեմ, երբ մի քանի հոգի գոռում են Ձեր վրա ու Դուք ինձ արգելափակում եք ու գնահատական չեք տալիս ուրիշների բոլոր հնարավոր խախտումներին, ես մինչև ամսի 6-ը սպասում եմ ոչ Ձեր արձագանքին: Դուք սրանով ամեն ինչ ավելի եք սրում ու ամեն ինչ տանում եք կոնֆլիկտի բորբոքմանը, ես մինչև ամսի 6-ը ինչպես իմ առաջարկում եմ ասել եմ պատրաստ եմ միակողմանի ֆորմալ առումով մոռանալ նրանց բոլոր խախտումները և արգելափակումները և/կամ այլ ադմինական գործողություններ չպահանջել:

Եթե իմ առաջարկը գումարած շքանշանի հետ կապված գրառման ուղղումը ու Վիքիքաղվածքի ներքին խնդիրներին վերաբերող լինքերի հեռացումը Ադմինների տեղեկատախտակից կատարվի, ես մինչև նոր տարի ոչ թե ոչ վիճարկելի, այլ նաև ուղղակի չեմ խմբագրի հայերեն Վիքին:

Ամսի 6-ից սկսած այլևս ոչ մի բան չի կանգնեցնելու այս կոնֆլիկտը, հիշեք խոսքերս դա լինի կես տարի, թե 5 տարի հետո, չի ավարտվելու--6AND5 (talk) 15:10, 1 July 2015 (UTC)Reply

ոնց որ մտածում ես ճիշտ որ օգտակար կլինի հայերեն վիքիի համար այնպես արա, բայց դեռ չիմացա թե երբ եմ ես ասել քո նշած բառերը, փաստորեն ես չեմ ասել, այդ պահը չեմ հասկանում թե ինչու եք ինձ գրում, իսկ վիքիէթիկետ ես չեմ ասել ու մտածել որ խախտել եք, այսքանը։ --ERJANIK (talk) 06:05, 2 July 2015 (UTC)Reply
Երջանիկ կրկին անգամ եմ ասում, երբ փետրվար ամսին ընթանում էր քվեարկություն, և Պանդուխտ անվանումով մեկը հայտարարում է, որ 6AND5-ի ադմինը լինելը թյուրիմացություն է, Դուք գրում եք, որ այդ գրառման մեջ վիքիէթիկետի խախտում չկա, և դրանով թույլ եք տալիս դեպքերի զարգացման վատագույն եղանակը, հիմա նույնը Դուք որպես ադմին օրինակ Պարոն Արամի արտահայտություններին ինչու գնահատական չեք տալիս, խնդիրը ո՞րն է, մնացածի մասով էլ չեմ ասում: Հիմա նորից եմ ասում ես կառուցողական առաջարկ եմ ներկայացրել, որ այս կոնֆլիկտը ֆորմալ առումով փակենք, գումարած ասում եմ որ մինչև Նոր տարի չեմ խմբագրի Հվ-ն, սրանից ավել ինչ եք ուզում: Հուլիսի 5-ին հաջորդող օրերի և տարիների կատարվելիքը չի բխելու ՀՎ-ի շահերից և ոչ միայն և այդ ամենը մնալու է Ձեր խղճի և անձնական պատասխանատվության վրա, ես ամեն դեպքում չեմ մոռանալու թե Դուք ինչպես գլխավոր գործոն դարձաք իմ ՀՎ-ի գործունեության ոչնչացման ու Դուք շարունակում դա անել մինչև հիմա....--6AND5 (talk) 12:44, 2 July 2015 (UTC)Reply
Ես ևս մի անգամ կարճ ձևակերպում եմ իմ ասելիք/հայտը - Ես մինչև Նոր Տարի չեմ խմբագրելու ՀՎ-ն եթե կատարվեն վիքիիրավաչափ իմ պահանջները[առաջարկգումարած գումարած շքանշանի հետ կապված գրառման ուղղումը ու Վիքիքաղվածքի ներքին խնդիրներին վերաբերող լինքերի հեռացումը՝ Ադմինների տեղեկատախտակից]: Ես սպասում եմ բոլոր ադմինների, մինչև հուլիսի 5-ը ներառյալ, որոշմանը, կարող եք մնացածին էլ ասել...

Այսինքն այդ պարագայում ես չեմ անրադառնալու այլ մասնակիցների վիքիէթիկետի կոպտագույն խախտումների գնահատական և պատիժ պահանջելուն, սա հարցի փակում է, եթե Դուք ուզում եք, որ ամեն ինչ նույն կերպ շարունակվի ուղիղ ասեք...--6AND5 (talk) 13:18, 2 July 2015 (UTC)Reply

Քանի որ իմ այս առաջարկը փորձում են կրկին այլ կերպ մեկնաբանեն, ես ասեմ, որ ժամկետ եմ դրել, քանի որ ուզում եմ այս խնդիրը հնարավորինս շուտ լուծվի, քանի որ ես ուզում եմ ավելի շատ ժամանակ ծախսել այլ վիքինախագծերում, դրա համար ևս բոլոր ադմիններին խնդրում եմ այս հարցին լուծում տալ: Ես պատրաստ եմ նաև ձմռանը չխմբագրել, ես իրական խաղաղություն եմ ուզում ՀՎ-ի համար և սպասում հնարավորինս շուտ արձագանքի, բոլոր պահանջները վիքիիրավաչափ են...--6AND5 (talk) 21:19, 2 July 2015 (UTC)Reply
Երջանիկ տեսնում եք, որ ես ճիշտ եմ, արձագանք չկա, որովհետև ինձ արգելափակել են, որովհետև իբր սրվել է իրավիճակը ՀՎ-ում, ես ասում եմ պատրաստ եմ պարտականություն վերցնել չխմբագրել անգամ մինչև մարտ ամիս, պարտականություն եմ վերցնելու, որ չեմ անրադառնալու այլ մասնակիցների վարքագծին այլ հարթակներում և այս ամենը միակողմանի, ընդամենը խնդրել եմ, որ նրանք էլ ինձ չանրադառնան, ինչպես նաև պահանջել եմ մի երեք անօրինակություններ չեղարկել ՀՎ-ում: Եվ արձագանք չկա, սրանով ամեն ինչ ասված է, որ ինչ կատարվում է ՀՎ-ում վրեժի լուծում է, որ ադմինները վախենում են դրոշակ կորցնելուց և մի քանի այլ բան, որ հիմա չեմ ուզում կրկնվեմ: Ես ասել եմ պատրաստ եմ զիջումների գնալ, այն էլ միակողմանի, մինչև հուլիսի 5-ը ներառյալ, մնացած Դուք գիտեք...--6AND5 (talk) 11:30, 3 July 2015 (UTC)Reply
6AND5 ինչու իբր, եթե սրվել է,
  1. Ձեր այս նախագծի մասնակցային էջի գրառումները չի բռնում Ձեր այստեղի գրածների որոշ մասի հետ սա շատ կարևոր է:
  2. Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, ոչ թե վեճերի, անօրինականությունների և այլնի և այլնի հարթակ, զիջում բառը օրինակ չի բռնում,
  3. երբ Քեզ ապապարգելափակեցի վստահ եմ որ կարող էիք առանց նրա ինչ-որ արեցիք, առանց դրա սովորական վիքիգործունեություն ծավալել, բայց դա չեղավ,
  4. չեմ հասկանում ու չեմ էլ հասկանա թե ներողությունները ինչու չեք ընդունում, ասեմ, որ դա իմ համար ուղղակի բառ չի, այլ իմաստալից բառ,
  5. ոչ ոք կատարյալ չի, ու սխալներ կամա թե ակամա թույլ ենք տվել ու ու էլի թույլ ենք տալու, բայց ամենամեծ սխալը սեփական սխալը չընդունելն է,

Այնպես չի որ Դուք սխալ ես, իսկ ինչ-որ մեկը ճիշտ, կամ հակառակը, այլ այնպես է որ որ թեկուզ հենց այս Ձեր գրածներով խաթարվել է կամ կարող է խաթարվել հայերեն վիքիպեդիայի կարևոր հիմքեր, ու հիմա Դուք անընդհատ քննարկումներ եք գրում ու շատացնում առանց այն էլ շատ եփած նյութը, այս ամենը լավ բանի չի տանում, վերջ, թե չէ այստեղ ամիսներով կարող ենք հին ու նոր սխալներ գտնել ու գրել, գրել, գրել ..., դա չեղավ սրտացավ հային բնորոշ պահվածք, դուք առաջարկում էիք որ մի քանի այլ ակտիվ մասնակիցներ չմասնակցեն քննարկումների կամ նման մի բան, դա էլ չեմ համարում ճիշտ, կրկնվում եմ, բայց այս ամենը լավ բանի չի բերում։ --ERJANIK (talk) 12:24, 3 July 2015 (UTC)Reply

Երջանիկ հոգնել եմ նույն բանը կրկնելուց, ես հիմա կետ առ կետ եմ ներկայացնում իմ առաջարկը, խնդրում եմ որպես ադմինիստրատոր այն տեղադրել Ադմինների տեղեկատախտակում, նաև խնդրում եմ Ձեր կարծիքը հնչեցքեք այնտեղ.
  • Ես պարտավորվում եմ որևէ խմբագրում չանել ՀՎ-ում մինչև նոր տարի, եթե ադմինները ցանկանան, ապա նաև մինչև մարտ ամիս.
  • Ես պարտավորվում եմ չանրադառնալ ՀՎ-ին վերաբերող խնդիրներին այլ հարթակներում, այդ թվում ՀՎ-ն ներկայացնող մասնակիցների վերաբերող խնդիրներին, փոխարենը ուղղակի խնդրում եմ նրանք էլ ինձ չանրադառնան այլ հարթակներում(այսինքն ՀՎ-ից դուրս, ՀՎ-ում ինչ ուզում են թող գրեն), խնդրանքս կբավարարեն թե չէ իրենք գիտեն, ես որևէ պարտավորվածություն նրանց կողմից չեմ ակնկալում:
  • Վերոնշյալ կետից բխում է, որ ես իմ մասնակցային էջերից հեռացնելու եմ ՀՎ-ին վերաբերող բոլոր գրառումները, որը նաև նախկինում եմ արել:
  • Խնդրում եմ ադմիններից արգելափակումների գրանցամատյանում ինձ արգելափակման վերաբերող գրառումները թաքցնել, որը վիքիիրավաչափ է և կիրառվում է այլ վիքինախագծերում:
  • Խնդրում եմ շքանշանի վերաբերյալ գրառումը փոխել Ջեոյի առաջարկած տարբերակով, գումարած այն լրացմանը, որ նրա առաջարկի ներքևում նշել եմ:
  • Ջնջել այն քաղվածքների կաղապարը, որը ստեղծվել է Պանդուխտ մասնակցի կողմից, Ադմինների տեղեկատախտակում թողնել միայն լինքերը, որոնց օգնությամբ ցանկացողները կարող են մտնել և կարդալ օրիգինալ տեքստը, ինչպես նաև արդեն նոր ստեղծված լինքերի բաժնից հեռացնել վիքիքաղվածքներին վերաբերողները, քանի որ դրանք վերաբերում են այդ նախագծին: Սա նույնպես վիքիիրավաչափ է:
  • Ակնկալում եմ արձագանք որոշման տեսքով մինչև հուլիսի 5-ը ներառյալ:--6AND5 (talk) 13:43, 3 July 2015 (UTC)Reply

Նորից եմ Ձեզ խնդրում ուշադիր կարդացեք գրածներս, որևէ սահմանափակում չկա, այլ ընդամենը հայերեն Վիքիպեդիայից դուրս թող ինձ հետ կապված քննարկումներին չանրադառնան կոնֆլիկտի ակտիվ կողմերը, այն էլ դա խնդրանքի տեսքով, այսինքն որևէ պարտադրանք չկա կարող են անրադառնալ և ես ուշադրություն չեմ դարձնի նրանց՝ այսքանը,իսկ ՀՎ-ում ինչ ուզում են թող անեն, ես նրանց գրառումներին որևէ ուշադրություն չեմ դարձնելու: Այլընտրանքը այս ամենի լինելու է նա, որ այս ամեն ինչը շարունակվելու է ու խորանալու ու մենակ Աստված գիտի ինչով կարող է վերջանալ...--6AND5 (talk) 14:02, 3 July 2015 (UTC)Reply

Երջանիկ, Դուք անգամ չեք համաձարկվում իմ առաջարկը տեղադրել ՀՎ-ում, դա նոունսենս է: Ձեր ու Ձեր նման ադմինների տարբերությունը ինձնից գիտեք որն է, որ ես տեսակետ չարտահայտեցի Դավիթի վերաբերյալ w:hy:Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ /Ապրիլ, 2014 — դեկտեմբեր, 2014#Մասնակից:David1992 մասնակցին անժամկետ արգելափակման առաջարկ, անգամ նշեցի, որ արգելափակման նպատակահարմարությունը պետք է որոշեն ադմինները: Իսկ Ձեր պարագայում ինչ է ստացվում, ադմինների մեծ մասը տեսակետ չի արտահայտել, այլ վերջին ամսում 550 ակտիվ մասնակիցներից 3-4 կոպիտ ձևով պահանջել ինձ արգելափակել, դա Դուք արել եք, սա՞ Ձեր ազատ հանրագիտարանը, Դուք կոպիտ կերպով խախտել եք ադմինական լիազորությունները: Ես դեռ սպասում եմ Ձեր արձագանքին ու ըստ էության, ըստ վիքիչափանիշների, այլ ոչ թե անձնական հարաբերությունների կամ տվյալ հարցադրմանը ու առաջարկին չվերաբերող արձագանք:--6AND5 (talk) 11:37, 4 July 2015 (UTC)Reply
Ինձ արգելափակելուց առաջ հիշեք նաև այսպիսի քննարկումների մասին, երբ Ձեզ ներկայացնում էին պարոն Աբրահամյանի պաշտպան ու ով այդ քննարկումը փակեց[3]:
չիմացա թե ինչու եք դա ասում 6AND5, լավ եք արել ու ճիշտ եք արել որ փակել եք այդ քննարկումը, ու այդպիսի ճիշտ բաներ ահագին արել եք, բայց դա մնաց նախկինում։ --ERJANIK (talk) 07:58, 6 July 2015 (UTC)Reply

Ես Ձեզ որպես ադմին ևս մի անգամ խնդրում եմ հանեք այդ արգելափակումը և վերևում շարադրված առաջարկը ընդունեք, որպես ադմին...--6AND5 (talk) 01:10, 6 July 2015 (UTC)Reply

Երջանիկ, ժամանակը ավարտվեց, դուք վերևում ասում եք թե ինչու չեք հասկանում, որ ներողություն բառը չեմ ընդունում, որովհետև կոնֆլիկտը լուծելու որևէ քայլ չեք անում, 5-6 հոգու կարծիքը ներկայացնում եք ամբողջ վիքիհամայնքի կարծիք:Ընդամենը մի բան հիշեք ինձ անժամկետ արգելափակելով Դուք այս հարցը չեք լուծի: Եվս մի կարևոր բան հիշեք, որ այս աշխարհում կա մեկ մարդ, ով Ձեզ չի ներելու, Ձեր արած և չարածների համար-6AND5 (talk) 10:59, 6 July 2015 (UTC)Reply

Խնդրանք և Խորհուրդ

edit

Հարգելի Երաջնիկ, դու միակ մարդն ես, ով կարող է փոխել Հայերեն Վիքիպեդիան քչից-շատից դեպի լավը: Խնդրում եմ Հայերեն Վիքիպեդիա ներմուծիր հետևյալ օրենքները՝

  • օրենքով ամրագրիր Արբիտրաժի օգտագործումը - սա մի փոքր կթուլացնի խմբակային իշխանության դիրքերը, այսինքն եթե ադմինը մասնակցի հանդեպ մասնակցի կարծիքով սխալ է վարվել կարող է դիմել այդտեղ (Արբիտրաժ):
  • ներմուծիր փոքր դրոշակները (ջնջող, պատրուլող, ավտոպատրուլ, և այլն) - կարծում եմ սա կբացառի Մարքեթինգ հոդվածի նման դեպքերը:
  • եթե սովորական մասնակիցը սկսում է ադմինի դեմ խմբագրական պատերազմ (անկախ նրանից թե ով է ճիշտ) արգելափակումը պետք է կատարի մեկ այլ ադմին, իսկ եթե ճիշտ է սովորական մասնակիցը, այդ դեպքում ադմինը պետք է պատժվի:
  • յուրաքանչյուր նորամուծություն առաջարկելուց պետք է ներկայացնի այդ նորամուծության բոլոր մանրամասները:

Այսքանը օրենքների մասին: Հիմա ներկայացնեմ այլ բաներ:

  • Վիքիմեդիա Հայաստանին ուղված բոլոր նամակները պետք է լինեն բաց (այսինքն նամակի բոլոր մանրամասները պետք է հրապարակվեն վիքիմեդիա հայաստանի գլխավորների կողմից), եթե չեն հրապարակվում բոլոր մանրամասները դիտարկվում է որպես այդ նամակի հորինվածություն:
  • ոչ-մի անդրկուլիսյան քննարկում պետք է չլինի Վիքիպեդիայի (և այլն) մթնոլորտի մասին: Վիքիմեդիա Հայաստանում պետք է քննարկվի ոչ-թե Վիքիմեդիա նախագծերի մթնոլորտը կամ որոշումները, այլ Վիքիմեդիա նախագծերի զարգացման տեսլականը:
  • Վիքիմեդիա Հայատանը պետք է հրապարակի ամսեկան հաշվետվություն (ծախսերի և շահույթի (և այլն) մասին):

Այսքանը օրենքի և պարտավորությունների մասին: Հայերեն Վիքիպեդիայում ադմինը պետք է հաշվետու լինի համայնքին իր վիքիգործունեության համար: Ցավոք Հայերեն Վիքիպեդիայի իմ մասնակցային էջում գրածներս թերևս զրպարտանք չեն: --Vadgt (   ) 18:24, 17 March 2015 (UTC)Reply

առաջարկներդ գրի հայերեն վիքիպեդիայի խորհրդարանում: --ERJANIK (talk) 18:27, 17 March 2015 (UTC)Reply
ես պարզապես չեմ ցանկանում հիմա վերադառնալ ՀՎ: Կարող ես դու իմ անունից գրես այս ամենը: --Vadgt (   ) 18:32, 17 March 2015 (UTC)Reply
իմ անունից գրել նշանակում է խորհրդարանում կամ մեկ այլ տեղ գրել այս ֆորմատով՝ «Vadgt-ը մեթայում գրեց» կամ մեկ այլ ձևով: --Vadgt (   ) 19:03, 17 March 2015 (UTC)Reply
երբ ցանկանաս վերադառնալ, այն ժամանակ գրի, իսկ ստորագրությունդ նորմալ է տեխնիկական տեսանկյունից???, գուցե նորմալ է, բայց նման ստորագրություն դեռ չեմ տեսել, նաև քո մասնակցային էջին չկա հղում։ --ERJANIK (talk) 07:42, 18 March 2015 (UTC)Reply
հնարավոր է որ դուք առաջին անգամ եք տեսնում այսպիսի ստորագրություն, բայց փակագծերում ձախակողմյան նկարը հղվում է իմ մասնակցային էջ, իսկ աջակողմյանը քննարկման էջ: Ինչ վերաբերվում է վերադառնալուն, ես կվերադառնամ 2 կամ 3 տարի հետո, երբ ինչպես ասում են բանը բանից անցած կլինի (օրենքի և պարտավորությունների մասով, եթե այդ ժամանակ այդ ամենը դրվի քննարկման): Այսինքն դու հիմա իմ ասած օրենքները դիր հարցման, իսկ պարտավորւթյունները քննարկիր խորհրդարանում: --Vadgt (   ) 16:02, 18 March 2015 (UTC)Reply
իրոք չէի տեսել, հղվում է, բայց այս տեսքով ստորագրությունը ստորագրության նման չի, քո ասած օրեննքերը դու դիր քննարկման Vadgt ջան, իսկ եթե միտք ունես վերադառնալու 2 կամ 3 տարի հետո, ապա էլ ինչիդ է պետք ինչ որ բան առաջարկել։ --ERJANIK (talk) 08:07, 20 March 2015 (UTC)Reply
եթե միակ խնդիրը ստորագրությունն է ես այն կփոխեմ, բայց այստեղ ավելի կարևոր խնդիր կա: Իսկ 2 կամ 3 տարին պայմանական է, այսինքն եթե խմբակային իշխանությունը մնաց մինչև այդ ժամանակ ես կվերադառնամ հետո (կոնկրետ ժամանակ տալ չեմ կարող): Ես առաջարկում եմ նրա համար, որ գոնե մի քիչ կարգ ու կանոն հաստատվի Հայերեն Վիքիպեդիայում: Հիմա ին՞չ, իմ առաջարկությունները գնա կոր՞ի: --Vadgt (   ) 18:57, 20 March 2015 (UTC)Reply

Պատասխան

edit

Հարգելի ERJANIK, ինձ կարող ես դիմել Vadgt: Իմ ներկայիս և ժամանակավոր անունը չի հակասում կանոնակարգին, սակայն կարող ես ինձ արգելափակել առհավետ: Դու լավ վիքիպեդիացի ես, և քեզ խնդրում եմ պայքարես խմբակային իշխանության դեմ: Եթե ցանկանում ես ես կարող եմ խոսել կոնկրետ անուններով: Եվ ևս մեկ բան. խնդրում եմ բացիր քվեարկություն վերևում նշվածների համար, քանի որ ես չեմ ցանկանում վերադառնալ ՀՎ:

Խնդրում եմ կարդա նաև սա և սա: Հարգանքներով Vadgt (   ) 15:37, 21 April 2015 (UTC):Reply

հարգելի Vadgt, ես չեմ բացի քվեարկություն, ես եթե ինչ-որ բան անեմ, մինիմումը դրան պետք է համաձայն լինեմ, խմբակային կարծիքը պետք չի անվանել խմբակային իշխանություն, այսքան բան։ --ERJANIK (talk) 06:51, 22 April 2015 (UTC)Reply
Հարգելի ERJANIK, լավ մի՞թե «Վիքիմեդիա Հայաստանին ուղված բոլոր նամակները պետք է լինեն բաց (այսինքն նամակի բոլոր մանրամասները պետք է հրապարակվեն վիքիմեդիա հայաստանի գլխավորների կողմից), եթե չեն հրապարակվում բոլոր մանրամասները դիտարկվում է որպես այդ նամակի հորինվածություն:», այս օրենքին համաձայն չես: Եթե դու դիմում ներկայացնես Վիքիմեդիա Հայաստանին (իմ և քո անունից) որ, ընդհունվի այս օրենքը, իսկ ով որ դեմ լինի այս օրենքին արդեն պարզից պարզ կլինի որ նա խմբակային իշխանության ներկայացուցիչ է:

Երջանիկ ջան, հասկանում եմ: Խմբակային կարծիք չէ քանի որ ես տարանջատում եմ Վիքիմեդիա Հայաստանի անդամներին Խմբակային իշխանությանից: Ադմինի քվեարկությանը մասնակցում են միայն 1-3 մարդ, որոնք Խմբակային իշխանության ներկայացուցիչ չեն և նաև Վիքիմեդիա Հայաստանի անդամ չեն: Օրինակ եթե ադմին ընտրվելու շեմը դարձնեն 20 կողմ, այդ դեպքում ադմին կնտրվեն հատուկենտ մարդիկ: --Դեմ խմբակային իշխանությանը (   ) 11:03, 22 April 2015 (UTC)Reply

ինչ կարծիք ունես վերևում նշված հղումներում էջերի մասին: --Դեմ խմբակային իշխանությանը (   ) 11:06, 22 April 2015 (UTC)Reply
Vadgt ջան մի թեթև նայել եմ, որպես այդպիսին կարծիք չեմ կարող հայտնել այժմ, բայց ադմինիստրատորի հետ կապված որտեղից ես ասում այդ 1-3 թիվ, նայիր մի հատ ուշադիր այստեղ։ --ERJANIK (talk) 12:11, 22 April 2015 (UTC)Reply
Երջանիկ ջան, կոնկրետ վերջինի համար ին՞չ ես ցանկանում ասել: --Դեմ խմբակային իշխանությանը (   ) 12:21, 22 April 2015 (UTC)Reply
երբ ես գրելու դիմում վիքիմեդիա Հայաստանին վերևում գրված օրենքի համար: --Դեմ խմբակային իշխանությանը (   ) 14:52, 22 April 2015 (UTC)Reply
դիտիր նաև սա: --Դեմ խմբակային իշխանությանը (   ) 16:41, 22 April 2015 (UTC)Reply
դեռ չես պատասխանել թե որտեղից ես վերցրել 1-3 թիվը։ --ERJANIK (talk) 16:02, 23 April 2015 (UTC)Reply
լավ սխալ ձևակերպեցի, մինչև 7 (կախված քվեարկության մասնակցություններից): Լավ ամեն դեպքում ես պատասխանեցի, իսկ դու չպատասխանեցիր «երբ ես գրելու դիմում վիքիմեդիա Հայաստանին վերևում գրված օրենքի համար:» հարցին: --Դեմ խմբակային իշխանությանը (   ) 18:48, 23 April 2015 (UTC)Reply
կոնկրետ հարցին պատասխանեցիր իհարեկ ոչ միանգամից, ու նորից սխալ ասեցիր՝ Նվազագույնը 7 կողմ , մի հատ ուշադիր կարդա Vadgt ջան, իսկ նման հարցով ես չեմ դիմելու User:Դեմ խմբակային իշխանությանը, ուզում ես դիմել դու դիմիր։ --ERJANIK (talk) 13:08, 29 April 2015 (UTC)Reply
նախ նվազագոյնը ես չասացի, այլ ասացի մինչև 7 (կախված քվեարկության մասնակցություններից), օրինակ Ջեո-ի քվեարկության ժամանակ մասնակցեցին 6 մարդ (այդպիսի), իսկ օրինակ քո քվեարկությունում մասնակցեցին 7 այդպիսի մարդ: 2. ինչու չես ցանկանում գրել դիմում: --Դեմ խմբակային իշխանությանը (talk) 15:57, 29 April 2015 (UTC)Reply
Vadgt ջան, Ջեո-ի քվեարկության ժամանակ մասնակցեց 6 այդպիսի մարդ, ինչից ելնելով ես ասում, մտածում ես որ այդ ժամանակ քվեարկողներից միայն 6-ն են բավարարել այդ պահանջներին, 17 կողմ է արձանագրվել, վստահ ես?????????? , մինչև 7 մարդ այդ թիվը սխալ ես ասում, եթե այս մի փոքր հարցի մեջ, այդքան սխալներ կան, բա մեծ հարցերում, Vadgt ջան, մի հատ խնդրում եմ ընկերականով աչքի անցկացրու քո քննարկման էջը, նաև արխիվը իհարկե, ինչ կարծիքի ես ինչու էին այդքան շատ հարցեր ծագում քո հետ կապված???, ուրեմն չեմ ցանկանում նման դիմում գրել, քանի որ չեմ ուզում, ու չեմ գտնում ճիշտ այդ դիմումների պարունակությունը։ --ERJANIK (talk) 05:54, 30 April 2015 (UTC)Reply

Հայերեն Վիքիպեդիայի ադմինին հայտ

edit
Date & Likn Wikiplatform User comment
1 20 december hy.wikipedia.org Ողջույն, հարգելի Աշոտ։ Հետաքրքիր է իմանալ, թե ինչով է պայամանավորված ձեր բազմաթիվ դիտողությունները Անաղբյուր հոդվածների և այլոց վերաբերյալ Վիքիխմբագիրներին։ Ես կարող էի հասկանալ, որ Հայերեն Վիքիպեդիայում էական ներդրում ունենայիք ու նոր նման բան գրեիք, բայց ես ձեզ միայն վերջերս եմ նկատել։ Ուրեմն մնում է զարմանալ։ Բացի այդ նման կերպ չի կարելի ամեն մասնակցի էջում գրել որ անաղբյուր հոդված եք գրել, աղբյուր ավելացնել։ Պետք է գոնե ճանաչել մասնակիցներին և ամեն մի մասնակցի յուրովի մոտենալ։ - (User:ԱշոտՏՆՂ-ին ուղղված)
2 11 April hy.wikipedia.org 40 000 խմբագրումը նշված է իմ մասնակցային էջում: Լավ եմ արել նշել եմ: Միթե ինչ-որ մեկից պետք է հարցնեի: Իսկ ես դա ոչ մի տեղ չեմ շեշտել: Դեռ ավելին, մի անգամ դու ես Վիքիպեդիայի ֆեյսբուքյան էջում գրել այդ մասին, այնինչ այդ ժամանակ ես դեռ ավելի քիչ խմբագրում: Եվս մի զրպատություն քո կողմից:Ես ամեն մի պատեհ առիթով 10 000 հոդվածները չեմ նշել: Զրպատություն № 2: - (Հայկ Արաբագետ-ին ուղղված)
3 22 April commons.wikimedia.org Ամեն մի նախագիծ ունի իր քննարկման հարթակը: Եթե Հայերեն Վիքիպեդիայի հետ կապված մի ինչ-որ հարց ունես ու ամիսներ անց նոր ես հիշել, բարի եղիր տղամարդկություն ունենալ ու գրել համապատասխան նախագծում: Խնդրում եմ ինձ մի խանգարիր այս նախագծում քո ցնդաբանությունները առաջ տանելու համար: Ես քեզ չեմ արձագանքի այստեղ, քանի որ Վիքիպահեստի հետ քո գրածները ոչ մի կապ չունեն: (6AND5-ին ուղղված)

Դե արտահայտվեք, թե Ձեր տղամարդկությունը բավարարում էր միայն ինձ դիտողություններ գրել Վիքիէթիկետի վերաբերյալ: Ինչ վիքիքաղվածքում գրել եմ կարող եմ դեմառդեմ Ձեզ ասել.... Իսկ ով է ասել, որ ես Ձեզնից կամ այլ ադմիններից ավելի քիչ գործ եմ արել Վիքիպեդիայում --6AND5 (talk) 15:05, 25 July 2015 (UTC)Reply

Իսկ նման արտահայություններ շատ բազմաթիվ են:--6AND5 (talk) 15:07, 25 July 2015 (UTC)Reply
հերիք է 6AND5, արդեն անձնական բաներ ես գրում, իմ կյանքը չեմ պատրաստվում վիքիպեդիայի հոգսերով անցկացնել, հերիք է։ --ERJANIK (talk) 05:15, 27 July 2015 (UTC)Reply
Ձեզ ոչ մեկ, չի ասում, Ձեր կյանքը վիքիպեդիայի հոգսերով անցկացրեք, այլ խնդրում են երկակի ստանդարտներ չկիրառել, երբ անօրինական արգելափակում եք ինձ, փոխարենը դիտողություն չեք տալիս այլ մասնակիցներին, իսկ որոշ դեպքերում անգամ գովում եք: Ձեզանից խնդրվում է ընդամենը հանեք արգելափակումը և մի քանի այլ փոքր գործողություններ...--6AND5 (talk) 07:22, 27 July 2015 (UTC)Reply
Երբ ինձ արգելափակում էիք Ձեր ոչ վիրտուալ կյանքի մասին չէիք հիշում, բայց երբ գալիս է ուրիշների գործողությունների գնահատականներ տալուն Դուք միանգամից հիշում եք, որ բացի վիքիից այլ գործեր ունեք: Երբ ես առաջարկում եմ ընդամենը 15 րոպեի ադմինական գործողություններ, որի դիմաց հանուն հայերեն Վիքիպեդիայի ապագայի պատրաստ եմ անժամկետ չխմբագրել և չքննարկել այն, Դուք ու մյուսները արհամարհում եք, սրանով ամեն ինչ ասված է, թե ովքեր են վրեժխնդիրները, ովքեր են արգելափակումը պատժամիջոց կիրառում, և ովքեր են վիքին անձնական հարցերի լուծման հարթակ դարձրել ու ինքնահաստատվում:

Ես Ձեզ ևս մի անգամ խնդրում եմ իմ արգելափակումը, որ իսկզբանե դուք եք դրել, իսկ հետագայում, այն ընդամենը վերափոխվել է, հանեք և թույլ տաք, որ մի քանի հարցեր ամփոփենք ու այս հարցը ընդմիշտ փակենք, եթե իհարկե Դուք նույնպես վրեժ չեք լուծում ինձնից...--6AND5 (talk) 07:39, 27 July 2015 (UTC)Reply

ես Ձեր կարծիքը արդեն լսել եմ տարբեր կողմից, հուսով եմ որ իմ անձնական կարծիքն էլ Ձեր համար պարզ պետք է լինի, ուրեմն ես Ձեր արգելափակումը չեմ հանի, իսկ մինչև արգելափակումը ու արգելափակումից հետո, կամ մինչև այն ժամանակները երբ Դուք նորմալ խմբագրումներ էիք անում ու դրանից հետո ինչեր եք գրել, դրան խիստ տարբեր բաներ էին, ես Ձեզանից վրեժ չեմ լուծում ու վրեժ չունեմ Ձեր դեմ, այն նորմալ ժամանակներում ոչ թե հիշելու, այլ հիշեցնելու կարիք չկար, իսկ հիմա արդեն ազդում է անձնական զբաղվածությանս վրա։ --ERJANIK (talk) 07:49, 27 July 2015 (UTC)Reply
Այդ դեպքում, ինչու չեք արգելափակում այլ մասնակիցների, թե կարողանում եք արգելափակել միայն ինձ: Ինձ Ձեր կարծիքը հեչ էլ պարզ չի: Եթե Դուք վրեժ չեք լուծում, ապա միակ այլընտրանքը այն է, որ վախենում եք, որ Ձեր ադմինական լիազորությունների հարցը կբարձրացնեն: Իսկ վիրավորանքների պահով, ասեմ, որ առաջինը ես չեմ սկսել, իհարկե Դուք համարձակություն չեք ունեցել կամ չեք ունենա դրանք նկատելու, քանի որ բացի ամեն ինչից Ձեզ երևի արդեն շատ են նախատել, որ փետրվարին Ձեր ձայնը չփոխեցիք:
Դուք շատ լավ էլ ամեն ինչ ներքուստ հասկանում եք, տեսնում եք, որ ես ուզում եմ իրավիճակը փոխել, բոլորն էլ կարող են ինչ-որ ժամանակահատված ոչ ճիշտ կամ ոչ համարժեք գործողություններ կատարել, բայց Հվ-ում համարյա բոլորին ամեն ինչ ներվում է, իսկ ինձ, որ այդքան դրական ավանդ ունեմ ՀՎ-ի զարգացման գործում, դա չի ներվում, ես իմ մեջ ուժ եմ գտնում, այսքան իմ հասցեին վիրավորանքներից ու սադրանքներից հետո դիմեմ խորհրդարան, իսկ այնտեղ որևէ արձագանք չկա, թե ես էլ պետք է ամեն օր մի հատ նոր հաշիվ բացեմ, որ ստիպված ընդհանուր հայտարարի գանք:

Ու շատ հետաքրքիր է ոնց եք այն մարդկանց աչքերին նայում, ովքեր Ձեզ հարցնում եմ այս օր ինչ բարի գործ եք կատարել, երևի ասում եք, որ հերթական անգամ մերժել եմ մի մարդու, ով տարիներ շարունակ խմբագրել է Վիքիպեդիան, փորձել իր ուժերի սահմաններում զարգացնել այն և որի հանդեպ վիքիհաշվեհարդար են իրագործել, որից հետո նկատել եմ միայն նրա արձագանքները և արգելափակել ու հանգիստ խղճով գնացել իմ առօրյա գործերին....--6AND5 (talk) 08:44, 27 July 2015 (UTC)Reply

Պատասխան չկա չէ՞, Երջանիկ: Ես երբեք չէի մտածի, որ Ձեր հետ խոսելու եմ այնպես ինչպես խոսել եմ, չէի մտածի, որ Ձեր գործողությունները պետք է այլ կերպ մեկնաբանեմ, դա առաջին հերթին Դուք ինձ ստիպեցիք: Իրական արժեքները մնայուն են, չի կարող արժեքը լինի իրական, ու ամեն ինչ մոռացվի այսպես, մի հատ նայեք այս քննարկումը.

w:hy:Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Նոյեմբեր 2013 - Հունվար 2014#Հայերեն Վիքիպեդիայի ադմինների կամայականությունները, մեջբերում եմ.

Date & Likn Wikiplatform User comment
1 1 hy.wikipedia.org հարգելի 6AND5, մի բառով ասած խնդրում եմ վերադարձիր, մեր թիմը առանց այդ էլ փոքր է, ու քո նման աշխատասեր ու եռանդուն մասնակցի կարիք շատ կա, բոլորս էլ իրավուն ունենք նեղանալու, բնական է, գուցե Քո համար դժվար է, բայց փորձիր հետ գալ ու ավելի մանրամասն գրիր Քո մոտ դժգոհություն առաջացրած հարցերի մասին։ Քեզ և քո նման մասնակիցների շնորհիվ է զարգացել ու զարգանում եմր վիքիպեդիան։ Հարգանքներով՝ ERJANIK քննարկում: 14։50, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)
2 1 hy.wikipedia.org Հարգելի 6AND5, հայերեն Վիքիպեդիան բոլորինս է, յուրաքանչյուրս իր գիտելիքների իր ունակությունների չափով աշխատում է օգտակար լինել հայերեն Վիքիպեդիային: Մարդիկ տարբեր են և սխալները հատուկ են բոլորիս: Անչափ ուրախացել էի Ձեր վերադարձին: Եթե շատ խնդրեմ կարո՞ղ եք գալ վաղվա Վիքի հանդիպմանը:--SusikMkr (քննարկում) 21:32, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)
3 1 hy.wikipedia.org 6AND5, ինչ էլ ուզում ա լինի, զենքդ երբեք ցած մի դիր, իմհօ:--֎ Պանդուխտ 21:39, 26 Հոկտեմբերի 2013 (UTC)
4 1 hy.wikipedia.org Հարգելի 6AND5, ինչն է քեզ այդքան վրդոհվեցրե՞լ։ Ակտիվ խմբագիրներին ու ադմիններին ճանաչում եմ անձամբ։ Բոլորն էլ հիանալի անձնավորություններ են։... Քո ներդրումը ահռելի է մեր Վիքիում և այն ոչ ոք մերժել չի կարող։...-Արման Մուսիկյան (քննարկում) 07:47, 27 Հոկտեմբերի 2013 (UTC)

Եթե մարդիկ անկեղծ են, չեն կարող ամեն ինչ այդպես հեշտությամբ մոռանալ - Վիքիպեդիան բոլորինս է, վերադարձիր, հիանալի անձնավորություններ...Ինչքան էլ ասեք, որ վրեժխնդիր չեք, չեմ հավատում, իմ արած որոշ արտահայտություններ դուք երբեք չեք կարողանա մոռանալ և մարսել...

Այս պատմությունը դեռևս փետրվարից ընթանում է վատագույն սցենարով ու ես ցավում եմ, որ ամեն ինչ քանի գնում է խորանում է, որ վրեժխնդիրների ծարավը չի հագենում......--6AND5 (talk) 20:31, 27 July 2015 (UTC)Reply
Իմ մեծագույն սխալը այն է եղել, որ ես հավատացել եմ վերընշված գրառումներին, որ հավատացել եմ ու վերադարձել եմ ՀՎ՝ 2014-ին, որ ես հավատացել եմ, որ ամեն դեպքում ՀՎ-ում մարդիկ կան, որոնց հետ կարելի է աշխատել Վիքին զարգացնելու համար ու Ձեզ դիմել եմ իմ ինքնաարգելափակումը հանեք՝ հունիսին, եթե ես իմանայի, որ Դուք ու պարոնայնք Աշոտը, Արամը այդպիսին եք, որպեսզին ցուցաբերեցիք Ձեզ, ես չէի փորձի վերադառնալ ՀՎ...--6AND5 (talk) 20:40, 27 July 2015 (UTC)Reply
Սա էլ նայիր, ով է Հայերեն Վիքիում այս կարգի աշխատանք տանում User:6AND5/Բոտային քաղաքականություն, ոչ մեկ չէ՞, իսկ այդ գործընթացը հենց Հվ-ում է ծնվել իմ նախաձեռնությամբ ու շարունակվում մինչ այսօր իմ կողմից...--6AND5 (talk) 20:49, 27 July 2015 (UTC)Reply

Վիքիընկերության մասին

edit

Ողջույն հիմա ինչ գրելու եմ, ոչ թե հայերեն Վիքիի լավ ապագայի համար եմ անում, այլ հանուն մեր՝ թեկուզ և վիրտուալ, բայց լավ և ընկերական փոխհարաբերությունների, որոնք եղել են: Երջանիկ թեև Դուք վերևում նշեցիք, որ ամեն ինչ արդեն անցյալում է, ես այդպես չեմ համարում: Ես ինքս եղել եմ ուժեղ ադմին, և թույլ չեմ տվել, որ գոռալով վիքիում եղանակ ստեղծեն, իսկ Դուք՝ ոչ, չկարողացաք դիմադրել ճնշմանը, դրա համար այս ամենը եղավ ու շարունակվում է: Ես թեև վերևում գրել եմ, որ Ձեզ երբեք չեմ ների, բայց ես ինքս ուզում եմ այդ բեռը մեր երկուսի ուսերից գցել և ընդունում եմ Ձեր ներողությունը և ներում եմ Ձեզ, ցանկանում եմ նաև Դուք էլ ինձ փորձեք ներեք, և նաև մտածեք, արդյոք, ճիշտ է մերժել մեկ մարդու խնդրանքները, որին Դուք ինքներդ էիք 2013-ին ու 2015-ին խնդրում վերադառնալ ՀՎ: Ես Ձեր հանդեպ առանձնահատուկ հարգանք եմ ունեցել և ցանկացել եմ նաև դեմառդեմ ծանոթանալ Ձեր հետ, բայց Դուք սպանեցիք այդ ցանկությունը, փորձեք գոնե վիրտուալ շփման հնարավորությունը թողնել: Այն որ ասում եք, Դուք իրական կյանքում հոգսեր ունեք, դա բոլորը ունեն, բայց համակարգչի, նոթբուքի կամ սմարտֆոնի դիմաց նույնպես մարդիկ են, ոչ թե ռոբոտներ, և եթե որոշակի մարդ Ձեզանից խնդրում է, և ոչ թե կուլտուրայից ելնելով է խնդրում, այլ հենց զուտ մարդկային առումով, մի եղեք այդքան սառնասիրտ: Ինչ վերաբերում է տղայական առումով հարցերի լուծմանը, որին ոնց հասկացա կողմնակից եք, ապա ես ինքս ցանկացած վայրում կարող եմ իմ ցանկացած բառի պատասխանը տալ...

Վերջում ուզում եմ առողջություն ու երջանկություն մաղթել Ձեր ընտանիքին, առաջին հերթին Ձեր երեխաներին ու թող բոլորը նպատակները, որոնք ունեք նրանց հաշվով, թող իրագործվեն...--6AND5 (talk) 20:10, 2 August 2015 (UTC)Reply

շնորհակալություն լավ խոսքերի համար, չեմ ցանկանա որ բանը հասնի իրական կյանքում հանդիպելու, եթե հանդիպել ենք ապա միայն լավի համար ոչ թե հարցերի պատասխան ուզելու համար, ես չունեմ Ձեզանից հարցերի պատասխանի սպասելիք, իսկ ինչ եղել է դա գիտեմ և ես և դու, բայց վիքիպեդիան գոնե վիքի-ներողամիտ մարդկանց համար է, բայց Ձեր վերջի քո գրածները ու այստեղի էջում նախկինիդ գրածներդ դրանք էլ պեքտ չի մոռանալ, նորից չխորանանք, անկեղծ ես էլ մաղթում ամենալավ բաները քեզ, փորձիր սովորել ներողամտություն ցուցաբերել, չգիտեմ ինչքանով իրավունք ունեմ նման բան ասելու, բայց ասում եմ, վիքիում եղածը ես օրինակ ճնշում չեմ համարում, համայնքի կարծիքը ամեն դեպքում պետք է ընդունել, ես այս սկզբունքով եմ առաջնորդվել, Ձեզ հնարավորություն տրվել էր, բայց Դուք խմբագրումների փոխարեն ուրիշ բաներ արեցիք, իսկ այնուամենայնիվ հանդիպելու հետ կապված, տածեք, գուցե ճիշտ կլինի որ մի օր գաք վիքիպեդիայի գրասենյակ։ --ERJANIK (talk) 08:46, 3 August 2015 (UTC)Reply
Եթե գտնում եք, որ ներողամտություն ցուցաբերելու համար ասելիք կա, ապա իրավունք ունեք և ասեք, բայց ինչքանով է դա տեղին, երբ ես իմ հասցեին այդքան վիրավորանքներից հետո հանուն վիքիի միակողմանի ներողություն խնդրեցի վիքիխորհրդարանում և խնդրեցի իմ արգելափակում հանեն և եթե հարկ կա, ապա մի քանի փոքր հարցերի քննարկումից հետո, առհավետ չեմ խմբագրի վիքին, ու ինչ այդ ամենը մերժվեց, գամ գրասենյակ, որ ի՞նչ անեմ, երբ ես անժամկետ արգելափակված եմ ՀՎ-ում և թիվ մեկ թշնամին եմ հայտարարված, որի հանդեպ վիրավորանքներ գրելը համարվում է վիքիիրավաչափ...--6AND5 (talk) 09:12, 3 August 2015 (UTC)Reply
Ես իմաստ չեմ գտնում խորանալու, բայց արգելափակում են կանոնակարգի դրույթներով, ոչ թե հանրաքվեյով և բացի դրանից շատ հետաքրքիր է, ՀՎ քանի մասնակցի խնդրանք է պետք, որ այդ արգելափակումը հանեք, եթե իհարկե խնդիրը միայն թվի մեջ է?--6AND5 (talk) 09:18, 3 August 2015 (UTC)Reply
Ողջույն, անկախ ամեն ինչից, ու Դուք գիտեք խոսքը ինչի մասին է, ես գտնում եմ, որ Դուք կարող եք շարունակել լինել ադմին, անգամ զբաղվածության պայմաններում: Ադմինը կարող է լավ ադմին լինել, անգամ շաբաթը մեկ օր մտնելով և մի երկու ժամ տրամադրելով նախագծին, որտեղ անհրաժեշտ է ադմինի գնահատական, տալ համեմատաբար կարճ, բայց բովանդակալից ու հավասակշռված գնահատական, առանց ուշադրություն դարձնելու գոռալով հարց լուծողներին: Այնպես որ ես գտնում եմ, որ դեռ կարող եք դրոշակը պահել մինչև Նոր Տարի, իսկ հրաժարվել ցանկացած պահի ուշ չի լինի: Դուք դեռ իմ ադմին եղած ժամանակ էիր ցանկություն հայտնել 2015 թվականին հրաժարվելու, ես այն ժամանակ էլ ասեցի, որ կես տարի արձակուրդ գնալը լրիվ ընդունելի տարբերակ է...--6AND5 (talk) 15:36, 16 September 2015 (UTC)Reply
ցավոք ժամանակ չունեմ։ --ERJANIK (talk) 05:42, 17 September 2015 (UTC)Reply
Այս պատմության մեջ ամենահետաքրքիրը պահը գիտե՞ք որն է, որ անգամ դրոշակից հրաժարվելուց առաջ, Դուք չփորձեցիք Ձեր իսկ անօրինական արգելափակումը հանեք, որ հետագայում դարձրին անժամկետ: Դուք հրաժարվեցիք անգամ ... Այս ամենը խոսում է երկու հնարավոր տարբերակի մասին.
  1. Դրոշակից հրաժարվելը պայմանավորված չի եղել մեկ հիմնական պատճառով - ցավոք ժամանակ չունեմ :
  2. Ինչպես մասնակիցներից մեկը ասում էր, մի բան ասում են, մեկ այլ բան կատարում են: Դուք եք էլ խոսում եք ու անգամ խորհուրդ եք տալիս ներողամտություն, բայց հոգու խորքում այդպես էլ չեք կարողացել ներել որոշակի մասնակցի:

Անկախ նրանից թե այս երկու տարբերակից որ մեկն է, երկուսն էլ շատ խոսուն են... --6AND5 (talk) 18:24, 18 September 2015 (UTC)Reply

բարկությունս հազիվ եմ զսպում 6AND5, Ձեր ենթադրությունները պահեք Ձեր մեջ, ես կոնկրետ Ձեզ ներել-չներելու բան հաստատ չունեմ, ու նման հոգեթրթիռ թեմաներով չգրեք իմ քննարկման էջում ու իմ մասին, հուսով եմ դժվար բան չեմ ասում։ --ERJANIK (talk) 06:07, 19 September 2015 (UTC)Reply
Կփորձեմ, շնորհակալություն արձագանքելու համար:--6AND5 (talk) 08:18, 19 September 2015 (UTC)Reply
Բարև պարոն Երջանիկ, մի հատ խնդրանք ունեմ, Դուք ասում եք, որ իմ դեմ բան չունեք: Պարոն Արմանը այսօր ասաց, որ ինքն իրավասու չէ ինձ ապաարգելափակելու, քանի որ ես վիրավորական խոսքեր եմ ասել նաև Ձեզ: Կարող եք նրա քննարկման էջում նրան տեղեկացնել, որ Դուք չեք ցանկանում, որ Ձեր (Երջանիկի) պատճառով հարկավոր չի 6AND5-ին արգալափակել: Եկել է ճշմարտության պահը...--6AND5 (talk) 17:55, 2 October 2015 (UTC)Reply
բարև պարոն 6AND5, Արմանը այնտեղ էլի բաներ է ներառել Ձեր գրածներից, վիքիպեդիան նախագիծ է մեկ բոլորի համար, բոլորը մեկի համար, ինչքանով եք Դուք այդ սկզբունքները ընդունում կամ ընդունել կամ կիրառել, խնդիրը գտեք Ձեր մեջ ու որ կողմից էլ հիմա ուում եք մոտենալ, չմոռանաք ու չի մոռացվում որ Դուք եք առիթ հանդիսացել եղածին, այսքանը, ես ինչ-որ գտնեմ հարմար ու ուզեմ այն կգրեմ։ --ERJANIK (talk) 05:11, 3 October 2015 (UTC)Reply
Երջանիկ, մի ծիծաղելու բաներ ասեք. վիքիպեդիան նախագիծ է մեկ բոլորի համար, բոլորը մեկի համար: Դա վաղուց այդպես չի: Երբ ես ադմին էի ինձ պարբերաբար պաշտոնական դիտողություններ էին անում զուտ մեկ պատճառով, որ իմ էջում դրված էր հակաԼԳԲՏ կաղապարը ու ամբողջ փետրվարյան թատրոնը դրա համար էր կազմակերպված: Այդ ոնց է լինում, երբ ինձնից 10-անգամ ավելի վատ ադմինը, նկատի ունեմ օգտագործած գործելաոճը, օգտագործած բառերը, ոչ մի դիտողություն չի ստանում??? Որովհետև իր էջում չկա հակաԼԳԲՏ կաղապար: Մեկ թեթև ապացույց էլ բերեմ, երբ իմ լիազորությունների դադարեցման քվեարկությունում որպես 4-րդ պատճառ ձևակերպվել էր հետևյալ միտքը - ԼԳՏԲ կաղապարի հարցով, որով դիմել էին գրասենյակ ու բողոք ներկայացրել, զգուշացվեց մասնակցին՝ հնարավորինս մեղմ տոնով: Թեև խոսքը գնում էր արդեն մեր հեղինակության մասին: Ինչ-որ մեկը այն ժամանակ ասաց, որ հակաԼԳԲՏ-ի կաղապարի առկայությունը չի կարող լինել հեղինակության հարց: Ես որևէ դժգոհություն չեմ տեսել այդ գրառման կապակցությամբ:

Վերևի գրածի առումով Ձեր հաշվով խնդիր չեմ տեսնում, քանի որ Դուք դեմ էիք քվեարկել և այդպես էլ չփոխեցիք Ձեր ձայնը:

Ես նույնպես չեմ մոռանում, թե մարդիկ իմ հանդեպ ինչեր են կատարել, բայց կարողանում եմ այդ ամենը դնել մի կողմ, որովհետև վիքինախագծերում պետք է համախմբվեն հանուն գաղափարի, այլ ոչ թե մարդկանց շուրջ: Եվ ես կարողանում եմ հանուն վիքիգաղափարների անձնական <<հաշիվները>> մի կողմ դնել: Նորից խնդրում եմ, եթե Դուք դեմ չեք, որ արգելափակման ժամկետը վերադարձվի Ձեր դրված եռամսյա ժամկետին, ապա Ձեր մասով այնտեղ արտահայտվեք: Մյուսները ժամանակի ընթացքում նույնպես կարտահայտվեն--6AND5 (talk) 08:31, 3 October 2015 (UTC)Reply

դեմ եմ, ես վիքիհաշիվ էլ չունեմ: --ERJANIK (talk) 12:57, 3 October 2015 (UTC)Reply
Ինչին եք դեմ? ու ինչ է նշանակում վիքիհաշիվ չունեմ, բա մասնակից:Երջանիկ հաշվից ով է իմ հետ խոսում??? --6AND5 (talk) 13:41, 3 October 2015 (UTC)Reply
Հա մեկ էլ եթե դեմ եք, որ իմ արգելափակումը հանվի, ապա փաստորեն մինչև հիմա Դուք, որ խոսում էիք ներողամտության մասին դերասանություն էիք կատարում? Դուք չեք կարողանում ինձ ներել? իսկ ես Ձեզ ներել եմ, փաստորեն ես ավելի ներողամիտ ու բարի մարդ եմ, քան Դուք...--6AND5 (talk) 13:46, 3 October 2015 (UTC)Reply
վիքիհաշիվ ասլեով ի նկատի ունեի Ձեր գրած անձնական հաշիվ բառերի մասը, դեմ եմ որ Ձեզ հանեն արգելափակումից, եթե ինձ ներել եք, լավ եք արել, ես էլ Ձեզ եմ ներել։ --ERJANIK (talk) 06:18, 6 October 2015 (UTC)Reply
Չե՛մ հավատում, լավ կլինի գնաք մոտակա եկեղեցի ու մեղքերի թողություն խնդրեք, հետագայի համար շատ պետք կգա, թե չէ Ձեր սրտում կուտակված մեղմ ասած չարությունը կարող է մի օր Ձեզ ներսից քայքայի, ափսոս եք...--6AND5 (talk) 09:29, 6 October 2015 (UTC)Reply
Լավ հիշեք, որ Դուք՝ ադմինությունը թյուրիմացություն է (սա դեռ փետրվարին), չարիք, բարբաջել, դուրս շպրտել, բառերը համարեցիք էթիկետի սահմաններում և խրախուսեցիք նման բառերի օգտագործումը և Դուք եք անձնական պատասխանատվություն կրում, որ ՀՎՊ-ում կամ դրա շուրջ կրքերը շիկացան, քանի որ ՎԱԽԵՑԱՔ այդ մարդկանց գործողություններին գնահատական տալ, սրա մասին նույնպես չմոռանաք: Հաջողություն...--6AND5 (talk) 09:50, 6 October 2015 (UTC)Reply
Ձեր կարծիքներն ու խորհուրդները պահեք Ձեզ, հուսով եմ վերջի անգամ եք նման սրտառուչ թեմաներով գրում, քանի որ մի անգամ արդեն ասել եմ դրա մասին, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ։ --ERJANIK (talk) 10:51, 6 October 2015 (UTC)Reply
Ոչ միայն նման <<սրտառուչ>> թեմաներով, այլ առհասարակ կաշխատեմ Ձեր հետ շփում չունենամ: Մենակ երկու բան ավելացնեմ, որ երբ մարդը ինչ-որ բանի համար ներողություն է խնդրում, դա դեռ չի նշանակում, որ ինքը սխալվել է, այլ՝ ամեն բան չէ, որ պետք է բարձրաձայն ասել կամ մարդու <<դեմքին>> ասել: Վերևի իմ բարեմաղթանք էլ, հանկարծ, չմտածեք, կեղծավորություն էր: Երեխաները մեր պետության ապագան են և հարստությունը, մնացած գործոնները երկրորդական են, իսկ ես պետականամետ մտածելակերպ ունեմ, ասելիքս ենթատեքստը երևի պարզ էր...--6AND5 (talk) 20:07, 7 October 2015 (UTC)Reply