Training modules/dashboard/slides/10819-watchlists/hy

This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/10819-watchlists and the translation is 100% complete.

Հսկացանկ

Ինչպե՞ս իմանալ, որ հոդվածը փոփոխվել է, կամ այլ խմբագիրներ ունեն որևէ առաջարկ։

Անձնական հսկացանկը Ձեր մասնակցությամբ էջերը հեշտությամբ հսկելու համար է։ Դուք կարող եք հսկացանկի միջոցով հսկել հոդվածի փոփոխությունները, քննարկումները և համատեղ աշխատանքները։

Որևէ էջ «Հսկացանկում» ավելացնելուց առաջ համոզվե՛ք, որ մուտք եք գործել։ Այնուհետև պարզապես սեղմեք «Դիտել պատմությունը» կոճակի կողքին գտնվող աստղիկին։ Երբ այն դառնում է կապույտ, տվյալ էջը հայտնվում է Ձեր հսկացանկում։ Ձեր հսկացանկը տեսնելու համար սեղմեք «Հսկացանկ» կոճակը, որը գտնվում է Ձեր էջի ամենավերևում (միայն եթե մուտք եք գործել)։

Երբ հոդված եք ավելացնում Ձեր հսկացանկ, Դուք սկսում եք հետևել նաև այդ հոդվածի Քննարկման էջին։ Եթե որևէ մեկը Ձեր հոդվածի Քննարկման էւում պատասխանի, Ձեր հսկացանկում դա կերևա։

Դու կարող եք էլ․ հասցեի նախընտրություններում նշել, որ ցանկանում եք ստանալ նամակ, հենց որ Ձեր հսկացանկում ներառված էջերից որևէ մեկը խմբագրվի։ Դրա համար պետք է սեղմել Վիքիպեդիայի էջի վերևում գտնվող «Նախընտրություններ» կոճակը, իջնել ներքև «Էլ-հասցեի ընտրանքներ» բաժին։ Այնուհետև ընտրել «էլ-փոստով տեղեկացնել հսկվող էջերում կամ նիշքերում փոփոխությունների մասին» կոճակը։