Grants:IEG/Motivational and educational video to introduce Wikimedia/January message to village pumps
Վիքիպեդիայի և Վիքիպահեստի ուսուցողական տեսանյութերի նախապատրաստումն սկսված է
Ցանկանում ենք տեղեկացնել, որ կրթական և մոտիվացիոն տեսահոլովակների շարքի նկարահանման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ դրանց նպատակը Վիքիպեդիան և մյուս վիքինախագծերը նորեկներին ներկայացնելն է։
Վերջին մի քանի տարիների ընթացքում շատ տեսահոլովակներ են նկարահանվել՝ նորեկներին ուսուցանելու նպատակով։ Այս շարքը կներկայացնի Վիզուալ խմբագրիչը և քաղվածելու նոր գործիքը՝ Սայթոիդը։ Ավելին, շարքում կներկայացվի նաև Վիքիպահեստը՝ ազատ մեդիա նիշքերի պահեստարանը։
Տեսահոլովակների շարքը և դրա հետ կապված այլ նյութերը կօգնեն այն ուսանողներին և ուսուցիչներին, ովքեր մասնակցում են Վիքիպեդիա կրթական ծրագրին։ Այս շարքը նախատեսված է նաև պատկերասրահների, գրադարանների, արխիվների և թանգարանների (ԳԼԱՄ) աշխատակիցներին և կամավորներին օգնելու համար, որպեսզի վերջիններս հասկանան, թե ինչպես է իրենց հաստատությունների բովանդակությունը հասանելի դառնում վիքինախագծերում։
Տեսահոլովակի բովանդակությունը հասանելի կլինի առանձին մասերով, որոնք հնարավոր կլինի դիտել, թարգմանել կամ թարմացնել։
Այժմ կամավոր թարգմանիչներ կան արաբերենի, հայերենի, չեխերենի, գերմաներենի, հունարենի, իսպաներենի և օրիա լեզվի համար։ Եթե կամավոր այլ թարգմանիչներ կան, ովքեր կցանկանան միանալ նախագծին, խնդրում ենք ստորագրել քննարկման էջում։
«Մենք այժմ արձագանքներ ենք հավաքում սցենարի վերաբերյալ և առաջարկություններ փնտրում՝ շարքի գրավիչ անվանման համար»։ Խնդրում ենք մեկնաբանություններ թողնել այս քննարկման էջում։
Հարգանքներով՝
Նշումներ
Տեսահոլովակների շարքը հովանավորում է Վիքիմեդիա Հիմնադրամի Անհատական դրամաշնորհը։ Շատ շնորհակալություն վիքիհամայնքին, Անհատական դրամաշնորհի կոմիտեին և Վիքիմեդիա Հիմնադրամին աջակցության համար։