Wikimedia Armenia Extraordinary General Assembly

Վիքիմեդիա հիմնադրամի Անդամագրման կոմիտեի (Affiliations Committee) պահանջով և Վիքիմեդիա Հայաստանի կանոնադրության 40.1 կետի համապատասխան անցկացվելու է արտահերթ համաժողով, որի նպատակն է Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամների ընտրությունը։

Վիքիմեդիա Հայաստանի արտահերթ համաժողով
Գլխավոր էջ
Ընտրության կարգ
Ժամանակացույց
Թեկնածուներ
Համակարգողներ
Արդյունքներ
Հարցեր

Աշխատանքների ժամանակացույց

edit

2021 թվականի նոյեմբերի 2-ին Վիքիմեդիա Հայաստանի անդամները պաշտոնական նամակով տեղեկացվել են, որ առաջիկայում անցկացվելու է արտահերթ համաժողով, որի օրակարգային հարցը լինելու է խորհրդի անդամների ընտրությունը։ Նամակում հղման տեսքով ներկայացվել է նաև Վիքիմեդիա Հայաստանի ու Վիքիմեդիա հիմնադրամի միջև տևական ժամանակ ընթացող բանակցությունների համառոտ նկարագիրն ու Հիմնադրամի կողմից ներկայացված 6 կետից կազմված խորհուրդները։