Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Discussions
Վիքիմեդիա Հայաստանի արտահերթ համաժողով |
Գլխավոր էջ |
Ընտրության կարգ |
Ժամանակացույց |
Թեկնածուներ |
Համակարգողներ |
Արդյունքներ |
Հարցեր |
AffCom-ի պահանջների առաջին կետի շուրջ շտապ պարզաբանման անհրաժեշտություն
editՈղջույններ, ԱֆֆԿոմի պահանջներից առաջին կետում ասվում է․
«the affiliate agreed that the Bylaw changes were not approved by AffCom. As a result, other than the regional mandates, any other decisions taken following those changes should be kept on hold until the updates are approved by AffCom»։
Եթե հակիրճ հայերեն թարգմանենք՝
«ԱֆֆԿոմի հետ նախապես չհամաձյնեցված կանոնադրության ընդունումից ի վեր բոլոր տեղական որոշումները պետք է առկախված համարվեն, քանի դեռ այդ փոփոխությունները չեն հաստատվել ԱֆֆԿոմի կողմից»։
Եթե տեղեկությունների այս փոքր պատառը ես ճիշտ եմ հասկանում, սա նշանակում է, որ մեր կազմակերպության այն 24 անդամները, որոնք վիճելի օրինականությամբ և վիճելի արդարությամբ հայտարարվել են հեռացված պետք է վերականգնվեն։ Ինչպես ես տեսնում եմ կայքում և ինչպես տեղեկացա անդամների հետ շփումից, նախկին անդամների հետ ոչ ոք չի կապվել, չի տեղեկացրել որ որոշումը չեղարկված է, ներողություն չի խնդրել, չի հրավիրել համաժողովին մասնակցելու, առաջադրվելու և քվեարկելու։
Քանի որ լավ գիտեմ, որքան հաճախ են ծագում տարբեր թյուրըմբռնումները, այդպիսիններից մեզ ապահովագրելու համար կուզենայի տեսնել ԱֆֆԿոմի պատասխանը հիմա, մինչ համաժողովի մեկնարկը, որպեսզի համաժողովից հետո խնդիրների մի նոր փունջ չավելանա արդեն իսկ եղածին։ Եթե ԱֆֆԿոմը կանաչ լույս է տվել անդամների հեռացման, ապա կուզենայի տեսնել նրանց այդ նամակը։
Եթե կարիքը կա, պետք է հետաձգել համաժողովը, անդամների գրեթե 1/3-ին տալով ողջամիտ ժամանակ համաժողովին մասնակցելու համար։ Մենք ունեցել ենք 88 անդամ, այժմ կայքում նշված է 64-ը։
ԱֆֆԿոմի այս պահանջը ոչ միակ, ոչ էլ հիմնական պատճառն է, ինչի անդամների հեռացումը վիճելի է։ Ինչպես նաև անդամների հեռացումը միակ փոփոխությունը չէ, որ տեղի ունեցավ։ Մյուսի մասին կնշեմ առանձին։
N.B. User:WikiTatik, User:Mher (WMAM), խնդրում եմ ստանալ ԱֆֆԿոմից պարզաբանում այս հարցով, հնարավորինս շուտ և տեղադրել այստեղ, կամ խնդրել նրանց տեղարդել պատասխանը այստեղ։
Հ.Գ. Մտահոգիչ է, եթե այս հարցը չի արժանացել այլ անդամների ուշադրության, հատկապես ՀԿ մարմինների ներկայիս և պոտենցիալ ներկայացուցիչների։ Xelgen (talk) 11:53, 30 November 2021 (UTC)
Since we're really short on time, I guess I'll write this in English, directly to AffCom. Dear MKaur, can you please clarify, first statement in recommendations of AffCom? It says "other than the regional mandates, any other decisions taken following those changes should be kept on hold until the updates are approved by AffCom". Does it (still) mean that decisions to remove members to be remain on hold/be reverted, since they were removed following and based on changes in bylaw. Or is it old statement and those "updates were approved by AffCom" and you don't mind decisions based on new/unapproved bylaw to remain in force. Clarification under 24 hours will be really appreciated, so old members can be notified, before General Assembly starts. Thanks beforehand. Xelgen (talk) 17:21, 30 November 2021 (UTC)
- Dear Xelgen, As the recommendations are shared publically, I will clarify the questioned section. As far as the regional mandate is concerned, it is only limited to the sections that impact the working of the affiliate and the flexibility only intends to allow the affiliate to carry on the operational work of the organization. AffCom has shared concerns on removing members without following a formal process. As per AffCom's recommendations, the corrective actions will only be taken by the new Board and President. In the first section, AffCom has advised the affiliate NOT to take any actions following the Bylaws that have not been approved except the organization operations, extraordinary meeting and elections. Mehman is the lead on this case and has worked on the election process and system of voting for the upcoming elections. You can ping him directly for further questions. You can also join the Q&A session scheduled for December 01, 2021 (Today) at 1600 UTC. -MKaur (WMF) (talk) 14:52, 1 December 2021 (UTC)
- Հարգելի Xelgen, տեղադրում եմ Վիքիմեդիա Հայաստանի պատասխանը Ձեր հարցին։--Mher (WMAM) (talk) 08:56, 1 December 2021 (UTC)
- Ձեր մտահոգության մասին տեղեկացրել ենք Աֆֆքոմին։ Ձեր նշած 24 անձանց անդամության դադարեցման վերաբերյալ որոշ տեղեկություններ տրամադրենք մեր վիքիհամայնքին։
- Անդամությունը դադարեցված 24 անձանց թվում են իրենց սեփական դիմումի համաձայն անդամությունը դադարեցրած 4 անձ։ Շահերի բախման առկայության պայմաններում կազմակերպության անդամությունից հրաժարվել են և իրենց ցանկությամբ կազմակերպության (գրանցված և քաղաքացիաիրավական պայմանագրով) աշխատակիցներ են մնացել 7 անձ։ 6 անձի անդամությունը օրենքի համաձայն դադարեցվել է, քանի որ հետագայում պարզվել է, որ նրանց անդամության դիմումներում առկա են կեղծ տեղեկություններ, անճշտություններ։ 2 անձի անդամությունը դադարեցվել է, քանի որ նրանք շուրջ 4-5 տարի բացարձակապես առնչություն չեն ունեցել կազմակերպության հետ։ 5 այլ անձի անդամությունը դադարեցվել է, քանի որ նրանք տարբեր ժամկետներով երկար ժամանակ առնչություն չեն ունեցել կազմակերպության հետ։ Կազմակերպության անդամ չհանդիսացող ցանկացած անձի մասնակցությունը արտահերթ համաժողովին քվեարկության տեսքով կհամարվի ոչ իրավաչափ։
- Աֆֆքոմի հետ նամակագրության ժամանակ մենք տեղեկացրել ենք, որ կանոնադրության հաստատումից հետո անդամությունը դադարեցրած կամ հեռացված անդամներին չենք կարող վերականգնել անդամության կարգավիճակով կամ չեղյալ համարել նրանց անդամության դադարեցման արդեն իսկ կայացված որոշումները։ Այդ քննարկումներից հետո անցել է տևական ժամանակ և հենց Աֆֆքոմն է թույլտվություն տվել, որպեսզի սկսենք արտահերթ համաժողովի մեկնարկը։
- Ի դեպ, Աֆքոմի առաջարկների Ձեր մեջբերած հատվածը հայերեն ձևակերպվում է այսպես՝
- «Արդյունքում, բացի տեղական մանդատներից, այդ փոփոխությունների արդյունքում ընդունված այլ որոշումները պետք է կասեցվեն մինչև թարմացումները հաստատվեն Աֆֆքոմի կողմից»:
- Վիքիմեդիա Հայաստան
Կանոնադրության օրինականության հարցը, դրանում առանց համաժողովի փոփոխություններ անելուց հետո
editՀարգելի անդամներ, մինչև գալիք համաժողովը և հավանաբար դրա ընթացքում մենք պետք է փորձենք հասկանալ թե ո՞րն է հիմա մեր կանոնադրությունը։ Խնդիր կա ոչ միայն դրա բուն բովանդակության հետ (ինչով և պետք է առաջնահերթ զբաղվի նոր խորհուրդը), այլ այն հանգամանքի հետ, որ առանց համաժողովի հաստատման և իմացության դրանում արվել են փոփոխություններ։
Ըստ ՀՀ ՀԿ օրենքի (21.2.1) և փոփոխության պահին մեր մոտ գործած կանոնադրության (9.1), կանոնադրության փոփոխություններն և լրացումները համաժողովի բացառիկ իրավունքն է։ Եթե համեմատեք 2020 թ․ հուլիսի 2-ին կայքում տեղադրված տարբերակը և դրանից մեկ ամիս շուտ, համաժողովին անդամներին ուղարկված տարբերակը (2020 թ․ հունիսի 7-ին «Համագումարի 2-րդ փուլի մեկնարկ» թեմայով էլ․ նամակի առդիր՝ «Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 07․03․2020 (1) (2).pdf» անվամբ), ապա կտեսնենք որ համաժողովի կողմից հաստատվելուց հետո դրանում փոփոխվել են հետևյալ 20-ից ավել կետերը՝
- 3.3
- 3.4
- 3.9.5
- 3.9.8
- 3.10.3
- 4.3.6, 4.3.7 ու 6.43 (հավանաբար օրենքից է բխում, բայց դա շատ բան չի փոխում)
- 6.4
- 6.4.3
- 6.8 (աննշան)
- 6.10.5
- 6.10.6
- 7.13.3
- 7.13.5
- 8.3.2
- 8.3.7 (նոր կետ է ավելացվել)
- 8.3.14
- 8.3.15
- 9.14 և 11 (կարծես ոչ մեծ, բայց ամեն ստորակետ փոփոխություն)
Իմ ոչ մասնագիտական կարծիքով, առանց համաժողովի հաստատման՝ կանոնադրության և օրենքին պահանջներին հակառակ արված այս փոփոխությունները թե՛ բուն կանոնադրությունը և թե՛ դրանից բխող որոշումների օրինական ուժը դարձնում են խիստ վիճարկելի։ Գործնականում դա նշանակում է անդամների հեռացման օրինականության վիճելիությունը, ՀԿ-ի ղեկավար և վերահսկող մարմինների ժամկետները, առանց հեռացված անդամների այս համաժողով անցկացնելու հետևանքները, այս համաժողովի արտահերթ թե հերթական և կես տարի ուշացած լինելը, և այլն։
Այդպիսով, մինչև համաժողով և քվեարկություն պետք է նախ հասկանալ, թե ո՞րն է հիմա մեր կանոնադրությունը և փառատել սրա շուրջ կասկածները, որ վերջին երկու համաժողովների կծիկները էլ ավելի շատ ու անհույս չխճճվեն։ Այլապես այժմ կստվերվի նաև այս մի համաժողովին արված ընտրությունը և ձևավորվելիք խորհրդի լեգիտիմությունը, ժամկետները և իրավասությունները։ Կծիկը բարդանում է նրանով, որ նախորդ կանոնադրության այլևս «հետ շրջել» չենք կարող, քանի որ այն ՀՀ ՀԿ օրենքի 2-3 փոփոխություններից հետո այլևս չի համապատասխանում օրենքներին։
Թե բուն կանոնադրության դրույթները ինչ խնդիրներ ունեն, հույսով եմ կհասնենք քննարկել պակաս հանրային միջավայրում և անշտապ։ Բայց վերջին մեկ տարվա իրավիճակի պատճառներից մեկը նաև այս՝ վիքիմեդիա շարժման մշակույթին ու նորմերին չհամապատասխանող կանոնադրությունն է։ Այս խնդրի մասին էլ ես տեղեկացրել էի անդամի ում իրավասության շրջանակներում էր այս հարցը, վերջերս՝ մինչ խորհրդի հրաժարականը։ Xelgen (talk) 16:47, 30 November 2021 (UTC)
- Հարգելի Xelgen, տեղադրում եմ Վիքիմեդիա Հայաստանի պատասխանը Ձեր հարցին։--Mher (WMAM) (talk) 08:56, 1 December 2021 (UTC)
- Անդամների քվեարկած կանոնադրության և կայքում տեղադրված (Պետական ռեգիստրով հաստատված) կանոնադրության մեջ եղած անհամապատասխանությունները չեն ազդում խորհրդի անդամների ընտրության կարգի վրա։ Այս ընտրություններն անցկացվելու են Պետական ռեգիստրում հաստատված կանոնադրությամբ, որը համաձայնեցվել է Աֆֆքոմի հետ: ԱֆֆՔոմի հետ համաձայնեցրել ենք կանոնադրային փոփոխություններ, որոնք պետք է իրականացվեն նոր խորհրդի ձևավորումից հետո։ Ստորև մեջբերում ԱֆֆՔոմի նամակից՝
- “As this Charter has not been approved by AffCom, the shared process will only be applicable for the current round of elections. We will initiate the review process of Bylaws once the new Board has been elected”.
- Հայերեն թարգմանություն՝
- Քանի որ այս կանոնադրությունը չի հաստատվել Աֆֆքոմի կողմից, համաձայնեցված գործընթացը կիրառելի կլինի միայն ընտրությունների ընթացիկ փուլի համար: Մենք կնախաձեռնենք կանոնադրության վերանայման գործընթացը, երբ ընտրվի նոր խորհուրդը:
- Վիքիմեդիա Հայաստան
- Շնորհակալություն արձագանքի համար։ Ցավոք այն բացարձակ չի անդրադառնում իրական խնդիրներին։ Փորձեմ ևս մեկ անգամ օգնել։ Երկու բառով՝ զուտ այժմեական կտրվածքով, խոսքը ընտրության ընթացակարգի ու ձևի մասին չէ բնավ։ Խոսքը այն մասին է, թե ովքեր, ում, ինչ ժամկետով, ո՞ր մարիններում են ընտրում և ինչ իրավասություններ են ընձեռում։ Կանոնադրության իրավական ուժի կասկածը, կասկածելի է դարձնում այդ ամենը։
- Այժմ հնարավորինս մանրամասն, նրանց համար ում սա հուզում է։ Կանոնադրության այս խնդրահարույց ձևափոխությունները միանշանակ ազդում են նրա վրա, թե ՝
- անդամների հեռացման իրավական հիմքեր կային թե ոչ
- ովքեր են անդամենրը
- ովքեր պետք է ծանուցվեին
- ովքեր կարող էին առաջարդվեին իրենց թեկնածությունը
- ովքեր կարող են քվեարկել
- ի՞նչ ժամկետով ենք մենք ընտրում խորհրդի անդամներին
- ի՞նչ իրավասություններ ենք ընձեռում խորհրդի անդամներին և ինչ ենք սպասում նրանցից
- ի՞նչ որոշումների, կանոնակարգերի և այլ հիմքերի վրա կարող են հիմնվել նոր խորհրդի անդամենրը և ինչը առոչինչ է
- Ի՞նչ ժամեկտով են ընտրվել, 2019 հունիսին ընտրված, իսկ իրականում չընտրված մարդիկ։ 2 տարի էր, և նրանց ժամեկտը վերջացել է 5,5 ամիս առաջ։
- Ի՞նչ ժամեկտով են ընտրվել, 2020 թվականին ընտրված մարդիկ։ Դա նույնպես երկու տարի էր։
- Ի՞նչ գործառությներ և իրավասություններ ունի գործադիր մարմինը և ո՞վ է նա։
- Ի՞նչ գործառույթներ ունեն վերահսկող մարմինը և արդյոք մենք ունե՞նք այդպիսին։
- Այսպիսով, խնդրում եմ մի պահ աբստարկտվել ընթացակարգերից և ձևերից և նայել բուն բովանդակության և բուն իրողության։ Կանոնադրության ձևափոխված լինելը Վիքիմեիդա Հայաստան ՀԿ և Վիքիմեդիա Հիմնադրամի կամ ԱֆֆԿոմի միջև խնդիր չէ։ Դա առանձին խնդիր է Հայաստանի ներսում և եթե վերևի հարցադրումը ավելի շատ ԱֆֆԿոմի հետ նոր թյուրըմբռնումներից մեզ ապահովագրելու համար է, այստեղ առաջին հերթին ՀՀ իրավասության և անդամներին վերաբերվող հարց է։ Այն կապ չունի «ԱֆֆԿոմի կողմից հաստտված» կամ «չհաստատված» լինելու հետ։
- Առհասարակ այն պատասխանում է բարձրաձայնված մհտահոգություններիս 1/20-րդին հազիվ։ Այստեղ հարցը շա՜տ ավելի ընդհանուր ու լուրջ է՝ ինչ-որ անձ(իք), իրենց վերագրել են համաժողովի իրավասություններ։ Հիշացնեմ, որ անցած «համաժողովին», իմ կողմից անգամ կանոնադրության մեջ տառասխալներ մատնանշելը մեկնաբանվել է, որպես «տանսյակ անդամների 5 ամսվա քրտնաջան աշխատանքի անհարգանք» և տառասխալները այդպես էլ մնացին կանոնադրության մեջ, ինադու ինձ։ Էլ չասեմ մատնանշվածս բուն և իրական խնդիրների մասին, որոնք մեզ այս օրի հասցրողներից են։ Բայց արի և տես, որ այդքանով հանդերձ այս «անթերի և սուրբ գրքում» կարելի է առանց անդամների համաձայնության և անգամ իմացության փոփոխություններ մցնել։
- Էլ ավելի լուրջ ու արմատական խնդիրը այն է, որ ո՛չ վերահսկողները, ո՛չ գործադիրը, ո՛չ իրավաբանները, ոչ էլ այն անդամները, որոնք անտեսելով իմ և Վիքիմեդիա Հայաստանի այլ համահիմնադրի զգուշացումները անցած անգամ, կա՛մ չեն նկատել սա, կա՛մ մասնակցել են սրան, կա՛մ էլ նախընտրել են չխոսալ, անդարդ գլուխը դարդի տակ չդնել, և հետո տարիներով չթիրախավորվել, բամբասանքների ու զրպարտության թիրախ չդառնալ։
- Հ.Գ. Մոտ մեկ ամիս առաջ, կազմակերպության իրավասու մարմնի անդամներից մեկին պատահաբար փողոցում տեսնելուց, իրավիճակի իրական խնդիրների և պատճառների շարանը թվարկելուց, նաև նշել էի կանոնադրության չարտոնված փոփոխությունը։ Հայտնել եմ օգնելու պատրաստակամություն։ Նշել եմ, որ եթե կոնկրետ այս հարցով նրանք քայլեր չձեռնարկեն, ես ստիպված պետք է բարձրաձայնեմ խնդիրը։ Xelgen (talk) 11:50, 1 December 2021 (UTC)
- Կանոնակարգի օրինականության մասին եզրակացություն է տվել «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերությունը, որին կարող եք ծանոթանալ այս հղումով:-Beko (talk) 13:37, 3 December 2021 (UTC)
Մի շարք նոր հարցերի թեկնածուներին
editՀարգելի թեկնածուներ, Sigma'am, MariamKarapetyan49, Angel X, Garry Davtyan, Tigranzarg, Dminasyan, ElenHar և Dahila26։ Քանի որ աշխատակազմից բացի ուրիշ ոչ ոք հարց չտվեց, ես ինձ թույլ տվեցի միանգամից 7 հարց ավելացնել «Հարցեր թեկնածուների» բաժնում։ Ցավոք չէի հասնում դա անել ավելի շուտ և հակսնաւոմ եմ որ վերջին պահին է, հույսով եմ կհասնեք դրանց պատասխանել մինչև քվեարկության օրը։ Հարցերը վերաբերվում են Վիքիմեդիա շարժման մեջ ձեր նեռառվածության, մոտակա առավել կենսական անելիքներում փորձի և առավել դժվարին և տհաճ ասպեկտեներին։ Դրանք հիմնված են Վիքիմեդիա Հայաստանում և այլ ՀԿ-ներում իմ փորձից։ Ինչպես նաև օգտվելով առիթից, խնդրում եմ՝
- վերընթերցել և կրկին պատասխանել 2-րդ հարցին։ Այն այնքան էլ լավ չէր շարադրած ու կարծում եմ շատերը այն սխալ հասկացան, քանի որ բացառում եմ, որ մեծ մասը չգիտի ինչ բան է շահերի բախումը։
- Ծանոթանալ այս էջի վերևի բաժիններում նշվածս հարցերին։
Կանխավ շնորհակալություն։ Մաղում եմ ձեզ հաջողություններ և հայտնում եմ օգնելու պատրաստակամություն։ Xelgen (talk) 22:02, 30 November 2021 (UTC)