Training modules/dashboard/slides/10913-copyright/hy

This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/10913-copyright and the translation is 100% complete.

Հեղինակային իրավունք

 
Photo by Tom Murphy VII, CC-BY-SA

Վիքիպեդիայում ամեն ինչ ազատ է օգտագործման համար։ Սա նշանակում է, որ այն, ինչ ներդնում եք Վիքիպեդիա նույնպես պետք է լինի ազատ։ Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերը չեն կարող Վիքիպեդիայի մաս կազմել։ Դրանց մեջ են մտնում հատվածներ գրքերից, նկարազարդումներ և լուսանկարներ և այլն։ Սա օրենք է, նույնիսկ եթե Դուք նշում եք աղբյուրը և հեղինակին:

Բացառություն են այն նյութերը, որոնք այնքան հին են, որ այլևս հեղինակային իրավունքի մաս չեն կազմում։ Դրանք կոչվում են «հանրային»։ Որոշ աշխատանքներ ի սկզբանե հանրային են ազատ արտոնագրով։ Սրանք նույնպես թույլատրվում է օգտագործել։

Այս դեպքում էլ պետք է պարտադիր նշել աղբյուրը և թե որտեղ է հեղինակն այն հրապարակել ազատ արտոնագրով։

Այնուամենայնիվ, հաշվի առեք, որ երկար մեջբերումները սովորաբար տեղին չեն: Լավագույն տարբերակը տեղեկատվությունը Ձեր սեփական բառերով փոխակերպելն է: