Training modules/dashboard/slides/10822-preparing-to-edit-quiz/hy
Պատրաստվում ենք խմբագրել․ քուիզ
Փորձե՛ք Ձեր ուժերը
Ի՞նչ պետք է անել նախքան հոդվածում փոփոխություն կատարելը, օրինակ՝ նախքան նոր պարբերություն ավելացնելը:
(Քննարկել այս հարցը)
- Կարդալ հոդվածի Քննարկման էջը՝ տեսնելու, թե արդյոք կան որևէ կոնֆլիկտներ։ Կիսվել հոդվածի փոփոխման համար Ձեր ունեցած աղբյուրներով և ծրագրերով։ (click to expand or collapse)Ճիշտ է։ Մյուս խմբագիրներին Ձեր քայլերի և Ձեր կողմից ավելացվող աղբյուրների մասին նախապես տեղյակ պահելը քաղաքավարի քայլ է։ Խնդիր չէ, եթե ոչ ոք չարձագանքի։ Պարզապես Ձեր մտադրության մասին հայտնելը լավ քայլ է։
- Պատճենել և տեղադրել ողջ հոդվածը Ավազարկղում, փոփոխությունները կատարել, հետո նորից պատճենել ու տեղափոխել հոդվածը հետ՝ որտեղից սկզբում պատճենել էիք։ (click to expand or collapse)Սխալ է։ Այս քայլով կջնջվի հոդվածի խմբագրման ողջ պատմությունը, իսկ Ձեր բոլոր փոփոխությունները, հավանաբար, հետ կշրջվեն մեկ այլ խմբագրի կողմից: Նույնիսկ եթե նախատեսում եք ամբողջ հոդվածը վերաշարադրել, փոխարենը ավելի լավ է հոդվածում փոքր փոփոխություններ կատարել:
- Ոչինչ։ Պարզապես խմբագրել։ Եթե որևէ մեկը չհավանի այն, կվերանայի։ (click to expand or collapse)Սխալ է։ Չնայած դա ճիշտ է մի կողմից, բայց կա մի կետ․ ճիշտ է դիմել Վիքիպեդիայի այլ խմբագիրների՝ կապված հոդվածում ցանկացած փոփոխության հետ:
- Գտնել փորձառու Վիքիպեդիայի խմբագիր, որին թույլատրվում է փոփոխություն կատարել Ձեզ համար: (click to expand or collapse)Սխալ է։ Վիքիպեդիան հանրագիտարան է, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք, ներառյալ Դուք։ Դուք կարող եք խմբագրել ինքներդ։ Իհարկե, արդյունավետ կլինի, եթե նախատեսված փոփոխությունները նախապես քննարկեք այլ խմբագիրների հետ։