Գաղտնիության քաղաքականություն/Առաջարկվող վերանայումներ
(Note: This started off as an exact copy of the current policy as of 2014-05-20T12:13:26.)
Այս գաղտնիության քաղաքականության նախագծի համար համայնքային խորհրդակցությունը ավարտվել է 2014 թվականի փետրվարի 14-ին: Մենք շնորհակալություն ենք հայտնում համայնքի այն բազմաթիվ անդամներին, ովքեր մասնակցել են այս ակտիվ քննարկմանը՝ սկսած խորհրդակցության շրջանի բացման պահից՝ 2013 թվականի սեպտեմբերի 3: Ձեր ներդրումը կօգնի ստեղծել թափանցիկ Գաղտնիության քաղաքականություն, որն արտացոլում է մեր համայնքի արժեքները: Խորհրդատվության և առաջարկվող Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հետագա քայլերի մասին կարող եք կարդալ Վիքիմեդիա բլոգում (փետրվար) և Վիքիմեդիա բլոգում (մայիս): |
Ներածություն
Բարի գալուստ
Վիքիմեդիա Հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործարկում է համագործակցային, ազատ գիտելիք տարածող կայքեր, ինչպիսին են Վիքիպեդիան, Վիքիմեդիա Պահեստը և Վիքիբառարանը։
Այս քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և կիսում ձեր անձնական տվյալները։
- Մենք ձեր մասին շատ քիչ տեղեկատվություն ենք հավաքում։
- Մենք ձեր տվյալները Երրորդ անձանց չենք տրամադրում և չենք վաճառում։
Վիքիմեդիայի կայքերն օգտագործելով՝ դուք համաձայն եք այս Քաղաքականությանը:
Վիքիմեդիա շարժումը հիմնված է մի պարզ, բայց հզոր սկզբունքի վրա՝ միասին կարող ենք անել ավելին, քան մեզանից յուրաքանչյուրը՝ միայնակ: Մենք չենք կարող համատեղ աշխատել առանց մեր օգտվողների մասին տեղեկություններ հավաքելու, փոխանակելու և վերլուծելու, քանի որ մենք փնտրում ենք Վիքիմեդիայի կայքերն առավել օգտագործելի, անվտանգ և առավել օգտակար դարձնելու նոր եղանակներ:
Մենք կարծում ենք՝ տեղեկատվության հավաքագրումն ու օգտագործումը թափանցիկության հետ ձեռք ձեռքի տված պետք է ընթանան։ Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես է Վիքիմեդիա Հիմնադրամը, շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը գործարկում է Վիքիմեդիա կայքերը, ինչպիսին է Վիքիպեդիան, հավաքում, օգտագործում և տարածում այն տեղեկատվությունը, որը ստանում է ձեզանից Վիքիմեդիա կայքերի օգտագործման արդյունքում։ Անհրաժեշտ է հասկանալ, որ Վիքիմեդիա ցանկացած կայք օգտագործելով՝ դուք համաձայնվում եք ձեր տվյալների հավաքմանը, փոխանցմանը, մշակմանը, պահպանմանը, բացահայտմանը և օգտագործմանը, ինչպես ներկայացված է այս Գաղտնիության քաղաքականության մեջ։ Դա նշանակում է, որ շատ կարևոր է այս քաղաքականությունն ուշադիր ընթերցելը։
Մենք կարծում ենք, որ ազատ գիտելիքի շարժմանը մասնակցելու համար դուք պարտավոր չեք հանրայնացնել ձեր անձնական տվյալները։ Վիքիմեդիա կայքերում գրանցվելիս կամ բովանդակություն ստեղծելիս դուք պարտավոր չեք տրամադրել ձեր իրական անունը, հասցեն կամ ծննդյան ամսաթիվը։
Ձեր տվյալները մենք չենք վաճառում կամ ուրիշներին չենք տրամադրում։ Մենք դա օգտագործելու ենք Վիքիմեդիա կայքերը ավելի գրավիչ ու հասանելի դարձնելու համար, տեսնելու, թե որ գաղափարներն են սովորելն ու ներդրում կատարելը հաճելի դարձնում։ Պարզապես մենք այս տեղեկատվությունն օգտագործում ենք Վիքիմեդիա կայքերը ձեզ ավելի հարմար դարձնելու համար։
Ի վերջո, ձեր նման մարդիկ են Վիքիմեդիա կայքերը ոչ միայն ստեղծողներն ու գործարկողները, այլև զարգացնողներն ու կատարելագործողները։
Սահմանումներ
Քանի որ յուրաքանչյուր ոք (ոչ միայն փաստաբանները) պետք է կարողանա հեշտությամբ հասկանալ, թե ինչպես և ինչու են իրենց տվյալները հավաքագրվում և օգտագործվում, մենք այս քաղաքականության մեջ ավելի պաշտոնական տերմինների փոխարեն օգտագործում ենք պարզ լեզու: Որոշակի կարևորագույն տերմինների հասկանալուն ձեզ կօգնի այստեղ բերված թարգմանությունների աղյուսակը.
Մենք գիտակցում ենք, որ ձեզանից քչերն են ծանոթ Գաղտնիության քաղաքականության մեջ օգտագործվող տեխնիկական տերմիններին, ինչպիսիք են «հետևելու պիքսելներ» և «քուքիներ»։ Անկախ նրանից, թե դուք նորեկ եք, թե փորձառու, գաղտնիության տերմինաբանության մեջ ձեզ օգտակար կլինի Հիմնական տերմինների բառարան-ը։
Գաղտնիության այս քաղաքականությունը ինչն է ընդգրկում, ինչը՝ ոչ։
Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է ձեր մասին տեղեկությունների հավաքագրմանը և օգտագործմանը, որը մենք ստանում ենք Վիքիմեդիա կայքերից ձեր օգտվելու արդյունքում: Այս քաղաքականությունը վերաբերում է նաև այն տեղեկատվությանը, որը մենք ստանում ենք մեր գործընկերներից կամ այլ երրորդ կողմից: Գաղտնիության քաղաքականության մասին ավելին իմանալու համար, տե՛ս ստորև:
Օրինակներ, թե ինչ է ընդգրկում Գաղտնիության քաղաքականությունը
|
---|
Հստակության համար, Գաղտնիության այս քաղաքականությունն անկախ լեզվից ընդգրկում է՝
|
Այնուամենայնիվ, այս գաղտնիության քաղաքականությունը չի ներառում որոշ իրավիճակներ, երբ մենք կարող ենք հավաքել կամ մշակել տեղեկատվություն: Օրինակ, որոշ դեպքեր կարող են ներառված լինել առանձին գաղտնիության քաղաքականությունների մեջ կամ երրորդ կողմի կողմից գործարկվող կայքերի կամ ծառայությունների միջոցով։ Ավելի լավ հասկանալու համար, թե այս Գաղտնիության քաղաքականությունը ինչ է ընդգրկում, ինչը՝ ոչ, տե՛ս ստորև՝
Այն դեպքում, երբ համայնքի քաղաքականություններ ղեկավարում են տեղեկատվությունը, ինչպես օրինակ՝ CheckUser քաղաքականությունը, ապա համապատասխան համայնքը կարող է սույն Քաղաքականության մեջ ավելացնել օրենքներ և պարտականություններ: Այնուամենայնիվ, նրանց թույլատրված չէ ստեղծել նոր բացառություններ ստեղծել կամ նվազեցնել այս քաղաքականությամբ առաջարկված պաշտպանությունները։
Տեղեկատվության օգտագործում
Ձեզնից ստացվող տեղեկատվության տեսակները, ստացման և օգտագործման եղանակները
Ձեր հանրային ներդրումները
Ինչ-որ տեղադրում եք Վիքիմեդիա կայքերում, ամեն ոք կարող է տեսնել և օգտագործել:
Վիքիմեդիա կայքերը հիմնականում ստեղծվել են ձեր գիտելիքներն աշխարհի հետ կիսելու համար, և մենք կիսում ենք ձեր ներդրումները, քանի որ դուք մեզ խնդրել եք դա անել:
Երբ Վիքիմեդիայի ցանկացած կայքում ներդրում եք կատարում, ներառյալ մասնակցային կամ քննարկման էջերում, ապա դուք ստեղծում եք մնայուն բովանդակություն ձեր կողմից ավելացրած, հեռացրած կամ փոփոխած յուրաքանչյուր գրառմամբ։ Պատմության էջը ցույց կտա՝ երբ եք կատարել ձեր ներդրումը կամ հեռացումը, ինչպես նաև ձեր մասնակցային անունը, եթե մուտք եք գործել, կամ IP հասցեն, եթե մուտք չեք գործել։
Դուք պետք է ենթադրեք, որ այն տեղեկատվական ներդրումը, որը դուք ակտիվորեն կատարում եք Վիքիմեդիայի կայքերում, այդ թվում նաև անձնական տեղեկատվությունը, հրապարակայնորեն տեսանելի է և կարող է գտնվել որոնման համակարգերի կողմից։ Ինչպես համացանցում եղած շատ բաներ, այնպես էլ ձեր կողմից կիսված ցանկացած բան այլ մարդկանց կողմից պատճենվում և վերաբաշխվում է համացանցում։ Խնդրում ենք չտրամադրել որևէ տեղեկություն այն մասին, որ չեք ցանկանում դարձնել մշտապես հրապարակային, ինչպես օրինակ` ձեր ներդրումների մեջ նշելով ձեր իրական անունը կամ գտնվելու վայրը:
Դուք պետք է տեղյակ լինեք, որ ձեր կողմից հրապարակված ցանկացած տվյալ կամ մեր կողմից հրապարակված տվյալները կարող են օգտագործվել ցանկացած անձի կողմից վերլուծության և հետագա տեղեկություններ ստանալու համար, օրինակ, այն մասին, թե որ երկրից է օգտվողը, քաղաքական պատկանելիությունն ու սեռը:
Հաշվի տեղեկություններ և գրանցում
Վիքիպեդիայի ցանկացած կայք օգտագործելու համար հարկավոր չէ հաշիվ ստեղծել:
Եթե հաշիվ եք ստեղծում, ապա կարիք չկա մեզ տալ ձեր անունը կամ էլեկտրոնային փոստի հասցեն:
Եթե դուք հաշիվ եք ստեղծում, ապա ձեր ներդրումները հրապարակայնորեն վերագրվում են ձեր IP հասցեին:
Ցանկանու՞մ եք հաշիվ ստեղծել։ Հրաշալի է։ Չեք ցանկանու՞մ հաշիվ ստեղծել։ Խնդիր չկա։
Պարտադիր չէ հաշիվ ստեղծել, որպեսզի կարդալ կամ ներդրումներ կատարել Վիքիմեդիայի կայքում, բացառությամբ որոշ հատուկ դեպքերի։ Սակայն եթե դուք ներդրում եք կատարում առանց հաշիվ մուտք գործելու, ապա ձեր ներդրումները հրապարակայնորեն վերագրվում են այն IP հասցեին, որը կապված է ձեր սարքավորման հետ։
Ձեր անունը հրապարակայնորեն տեսանելի կլինի, ուստի ուշադիր եղեք, երբ օգտագործում եք ձեր իրական անունը՝ իբրև մասնակցային անուն։ Ձեր գաղտնաբառը օգտագործվում է միայն հաստատելու, որը հաշիվը ձերն է։ Ձեր հասցեն նույնպես ինքնաբերաբար ներկայացվում է մեզ, և մենք արձանագրում ենք այն ժամանակավորապես՝ կանխելու չարաշահման դեպքերը: Այլ անձնական տվյալներ չեն պահանջվում՝ ո՛չ անուն, ո՛չ էլեկտրոնային փոստի հասցե, ո՛չ ծննդյան ամսաթիվ, ո՛չ կրեդիտ քարտի տեղեկատվություն:
Ստեղծվելուց հետո օգտագործողի հաշիվները հնարավոր չէ ամբողջությամբ հեռացնել (չնայած, եթե ցանկանում եք, ապա կարող եք ձեր մասնակցային էջի տեղեկությունները թաքցնել): Սրա պատճառն այն է, որ ձեր հրապարակային ներդրումները պետք է ասոցացվեն հեղինակի հետ (ձեզ հետ)։ Որոշ դեպքերում Վիքիմեդիա համայնքները կարող են օժանդակել օգտվողներին՝ հանելով նրանց հաշվին վերաբերող լրացուցիչ տեղեկություններըը ծրագրերից։
Մեր օգտվողների ժողովրդագրության վերաբերյալ ավելի լավ պատկերացում կազմելու, մեր ծառայությունները տեղայնացնելու և մեր ծառայությունները բարելավելու համար մենք կարող ենք ձեզնից պահանջել ավելի շատ ժողովրդագրական տեղեկություններ, ինչպիսիք են սեռը կամ տարիքը: Մենք ձեզ կասենք, թե արդյոք այդպիսի տեղեկատվությունը լինելու է հրապարակային, թե գաղտնի, այնպես որ կարող եք տեղեկացված որոշում կայացնել այն մասին, թե դուք ցանկանում եք մեզ տրամադրել այդ տեղեկատվությունը: Նման տեղեկության տրամադրումը միշտ կամայական է։ Եթե դուք չեք ցանկանում, ապա պարտավոր չեք տրամադրել․ պարզից էլ պարզ է։
Տեղեկատվություն՝ կապված Վիքիմեդիա կայքերի օգտագործման հետ
Մենք օգտագործում ենք որոշակի տեխնոլոգիաներ, որպեսզի հավաքենք տեղեկատվություն այն մասին, թե ինչպես եք օգտագործում Վիքիմեդիա կայքերը։
Մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը ձեր փորձը բարելավելու և նոր հնարավորություններ մշակելու համար:
Մենք ցանկանում ենք Վիքիմեդիա կայքերն ավելի լավը դարձնել ձեզ համար՝ իմանալով, թե ինչպես եք դրանք օգտագործում։ Օրինակ՝ որքան հաճախ եք այցելում Վիքիմեդիա կայքեր, ինչ եք հավանում, ինչն եք օգտակար համարում, ինչպես եք հասնում Վիքիմեդիա կայքեր և այլն։ Մենք նաև ցանկանում ենք, որ այս Քաղաքականությունն ու մեր պրակտիկան արտացոլեն մեր համայնքի արժեքները։ Այս իսկ պատճառով մենք գաղտնի ենք պահում Վիքիմեդիա կայքերի օգտագործման ձեր տեղեկատվությունը, բացառությամբ սույն Քաղաքականությամբ սահմանված դեպքերի։
Տեղեկություն, որը մենք ստանում ենք ինքնաբերաբար
Այլ կայքերի նման Վիքիմեդիա կայքերն այցելելիս մենք ինքնաբերաբար ստանում ենք որոշ տեղեկություններ ձեր մասին: Այս տեղեկատվությունը օգնում է մեզ կառավարել Վիքիմեդիա կայքերը և բարելավել ձեր օգտագործողի փորձը:
Զննարկիչների աշխտաոճի պատճառով մենք ինքնաբերաբար ստանում ենք որոշ տեղեկություններ, երբ դուք այցելում եք Վիքիմեդիա կայքեր: Այս տեղեկատվությունը ներառում է ձեր կողմից օգտագործվող սարքի տեսակը (հնարավոր է` ներառյալ սարքի եզակի նույնականացման համարները, մեր բջջային ծրագրերի որոշ բետա տարբերակների համար), ձեր զննարկիչի տեսակը և տարբերակը, ձեր զննարկիչի լեզվական նախընտրությունը, ձեր սարքի գործառնական համակարգի տեսակը և տարբերակը, որոշ դեպքերում ձեր ինտերնետային ծառայություններ մատուցողի կամ բջջային կապի անվանումը, այն կայքերը, որոնք ձեզ բերել են Վիքիմեդիա կայքեր, էջեր, որոնք դուք այցելում եք։
Ավելի կոնկրետ մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը ձեր փորձը Վիքիմեդիա կայքերում բարելավելու համար։ Օրինակ՝ մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը կայքերը կառավարելու, ավելի մեծ անվտանգություն ապահովելու և վանդալիզմի դեմ պայքարելու համար, օպտիմիզացնելու բջջային ծրագրերը, հարմարեցնելու բովանդակությունը և սահմանելու լեզվի նախընտրությունները, փորձարկելու գործիքները`պարզելու, թե ինչն է լավ գործում և բարելավում կատարել. հասկանալ, թե ինչպես են մասնակիցները օգտվում Վիքիմեդիա կայքերից, հետևելու և ուսումնասիրելու տարբեր հնարավորությունների օգտագործումը, հասկանալու Վիքիմեդիա տարբեր կայքերի դեմոգրաֆիական տվյալնները և վերլուծելու միտումները:
Մեր կողմից հավաքվող տեղեկատվությունը
Մենք օգտագործում ենք մի շարք տարածված տեխնոլոգիաներ, ինչպիսիք են cookie-ները, հասկանալու համար, թե ինչպես եք օգտագործում Վիքիմեդիա կայքերը, մեր ծառայությունները դարձնելու ավելի անվտանգ և դյուրին օգտագործման համար և օգնելու ստեղծել ավելի լավ և հարմարեցված փորձ ձեզ համար:
Մենք ակտիվորեն հավաքում ենք տեղեկատվության մի շարք տեսակներ` օգտագործելով մի շարք տարածված տեխնոլոգիաներ: Սրանք հիմնականում ներառում են հետևելու պիքսելներ, JavaScript և «տեղում պահվող տվյալների» տեխնոլոգիաներ, ինչպիսիք են cookie-ները և տեղական պահեստավորումը: Մենք գիտակցում ենք, որ այդ տեխնոլոգիաներից մի քանիսը չունեն լավագույն վարկանիշը: Այսպիսով, մենք ուզում ենք հնարավորինս պարզ լինել, թե ինչու ենք օգտագործում այդ մեթոդները և նրանց հետ հավաքած տեղեկատվության տեսակը:
Կախված նրանից, թե որ տեխնոլոգիայից ենք մենք օգտվում, տեղում պահպանված տվյալները կարող են լինել ամեն ինչ՝ տեքստ, նկարներ և ամբողջ հոդվածներ (ինչպես մենք բացատրում ենք ստորև), անձնական տեղեկություններ (ինչպես ձեր IP հասցեն) և տեղեկություններ Վիքիմեդիա կայքերի օգտագործման վերաբերյալ (ինչպես ձեր մասնակցային անունը կամ ձեր այցի ժամանակը):
Մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը Վիքիմեդիա կայքերի հետ ձեր փորձը առավել անվտանգ և ավելի լավը դարձնելու համար, օգտագործողի նախասիրությունների և Վիքիմեդիա կայքերից օգտվելու մասին ավելի լավ պատկերացում կազմելու և մեր ծառայությունները ընդհանուր առմամբ բարելավելու համար: Մենք երբեք չենք օգտագործի երրորդ կողմի cookie-ները, քանի դեռ ձեր թույլտվությունը չենք ստացել: Եթե դուք երբևէ հանդիպել եք երրորդ կողմի տվյալների հավաքման գործիքի, որը ձեր կողմից չի թույլատրվել (օրինակ, մի բան, որը կարող է սխալմամբ տեղադրված լինել մեկ այլ օգտվողի կամ ադմինիստրատորի կողմից), ապա խնդրում ենք զեկուցեք մեզ այդ մասին privacy@wikimedia.org։
Տեղում պահվող տվյալները, JavaScript-ը և հետևելու փիքսելները օգնում են մեզ անելու այնպիսի բաներ, ինչպիսիք են՝
- Ապահովել ձեզ հարմարեցված փորձով, ինչպես օրինակ՝ օգտագործել cookie-ներ՝ պարզելու ձեր լեզվական նախընտրությունները, հիշելու ձեր կողմից նախանշված օգտագործողի նախասիրությունները, որպեսզի մենք կարողանանք տրամադրել ձեր կողմից ընտրված հարմարեցված տեսքը և հասկանալ ձեր ուզածը, ինչպես նաև պատմել ձեզ պատմել Վիքիմեդիայի հետաքրքիր խնդիրների և իրադարձությունների մասին:
- Ձեզ ավելի արագ ապահովելու համապատասխան բովանդակությամբ։ Օրինակ՝ մենք օգտագործում ենք տեղում պահեստավորումը՝ պահպանելու ձեր վերջերս ընթերցած հոդվածները ուղղակի ձեր սարքավորումից։ Բացի այդ, մենք օգտագործում ենք cookie-ներ որոնման թեմաների մասին իմանալու համար, որպեսզի կարողանանք օպտիմալացնել ձեզ հասնող որոնման արդյունքները:
- Հասկանալու, թե ինչպես եք օգտագործում Վիքիմեդիա կայքերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչն է գործում և ինչն է օգտակար: Օրինակ՝ մենք կարող ենք օգտագործել cookie՝ ձեր հսկացանկի հոդվածների ցուցակը պարզելու համար, որպեսզի կարողանանք առաջարկել նմանատիպ հոդվածներ, որոնք ձեզ հետաքրքրում են:
- Հասկանալու, թե ինչպես եք օգտագործում Վիքիմեդիա կայքերը տարբեր սարքերով, որպեսզի կարողանանք բազմազան Վիքիմեդիա կայքերն ատավել արդյունավետ դարձնել ձեզ համար:
- Վիքիմեդիա կայքերն օգտագործման համար ավելի դյուրին դարձնել, օրինակ՝ օգտագործելով cookie-ներ՝ մուտք գործելիս ձեր սեսիան պահպանելու համար կամ ձեր մասնակցային անունը հիշելու համար:
Ցանկանու՞մ եք ավելին իմանալ։ Դուք կարող եք կարդալ ավելին մեր ՀՏՀ-ում այն cookie-ների մասին, որոնք մենք օգտագործում ենք և ինչ նպատակով ենք օգտագործում։
Մենք վստահ ենք, որ տվյալների հավաքումը օգնում է ձեր փորձը բարելավելուն, սակայն ձեր զննարկիչի կարգավորումների միջոցով դուք կարող եք հեռացնել կամ չեղարկել տեղում պահպանված տվյալներ։ Հնարավոր տարբերակներին կարող եք ծանոթանալ մեր ՀՏՀ-ում։ Չնայած տեղում պահվող տվյալները գուցե անհրաժեշտ չեն լինի մեր կայքերից օգտվելու համար, որոշ գործողություններ պատշաճ կերպով չեն գործի, եթե անջատեք տեղում պահվող տվյալները:
Թեև վերը նշված օրինակները, որոնք վերաբերում են տվյալների հավաքագրման գործիքների միջոցով ձեր մասին հավաքած տեղեկություններին, գաղտնի են պահվում սույն Քաղաքականության համաձայն, խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր մասնակցային անունով կատարված գործողությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ հրապարակայնորեն հասանելի են հանրային տեղեկամատյանների միջոցով։ Օրինակ՝ հանրային տեղեկամատյանը կարող է ներառել ձեր հաշիվը Վիքիմեդիա կայքում ստեղծելու ամսաթիվը, ինչպես նաև Վիքիմեդիա կայքում այլ հաշիվների ստեղծման ամսաթվերը:
Էլեկտրոնային նամակներ
Եթե դուք նախընտրում եք տրամադրել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, մենք այն գաղտնի կպահենք, բացառությամբ սույն Քաղաքականությամբ սահմանված դեպքերի։
Մենք ժամանակ առ ժամանակ ձեզ էլեկտրոնային նամակներ կուղարկենք կարևոր տեղեկատվության մասին։
Դուք կարող եք հրաժարվել որոշ տեսակի ծանուցումներից։
Դուք կարող եք ընտրել գրանցման պահին էլեկտրոնային փոստի հասցեն տրամադրելու տարբերակը կամ ապահովել այն Վիքիմեդիա կայքերի հետ հետագա գործողությունների ժամանակ։ Եթե դա անեք, ձեր էլ. փոստի հասցեն պահպանվում է գաղտնի, բացառությամբ սույն Քաղաքականությամբ սահմանված դեպքերի: Մենք չենք վաճառում, վարձում կամ օգտագործում ձեր էլ. փոստի հասցեն՝ երրորդ կողմի արտադրանքները կամ ծառայությունները ձեզ գովազդելու համար:
Մենք օգտագործում ենք ձեր էլ. փոստի հասցեն` ձեզ տեղեկացնելու Հիմնադրամի, Վիքիմեդիա կայքերի կամ Վիքիմեդիա շարժման հետ կապված այն դեպքերի մասին, ինչպիսիք են ձեր հաշիվների վերաբերյալ կարևոր տեղեկությունների հաղորդումը, Վիքիմեդիա կայքերում կամ քաղաքականությունների մեջ փոփոխությունների մասին տեղեկացումը և հոդվածներում, որոնք դուք որոշել եք հետևել, որևէ փոփոխության ահազանգումը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե մեզ էլեկտրոնային նամակ ուղարկեք, մենք կարող ենք պահել ձեր հաղորդագրությունը, էլ. փոստի հասցեն և մեզ տրամադրած ցանկացած այլ տեղեկատվություն, որպեսզի մենք կարողանանք արձագանքել ձեր խնդրանքներին։
Դուք կարող եք սահմանափակել նմանատիպ ծանուցումների ստացումը, օրինակ՝ հոդվածներում փոփոխությունների զգուշացումը։ Մյուսներից, ինչպիսիք են այն քննադատական տեղեկատվություն պարունակող տեղեկությունները, որոնք բոլոր օգտագործողները պետք է իմանան, որպեսզի հաջողությամբ օգտվեն Վիքիմեդիա կայքերից, գուցե դուք չեք կարողանա խուսափել: Դուք կարող եք կառավարել, թե ինչպիսի ծանուցումներ եք ստանում և որքան հաճախ եք դրանք ստանում՝ այցելելով ձեր ծանուցումների նախասիրությունները: Կարող եք ավելին իմանալ էլ․ փոստի և ծանուցումների մասին և ինչպես փոխել ձեր նախընտրությունները մեր ՀՏՀ-ի կայքում:
Մենք երբեք չենք հարցնի ձեր գաղտնաբառը էլեկտրոնային փոստով (բայց կարող ենք ձեզ ժամանակավոր գաղտնաբառ ուղարկել էլ․ փոստով, եթե գաղտնաբառի վերափոխում եք խնդրել): Եթե երբևէ ստանաք էլեկտրոնային նամակ, որը հայցում է ձեր գաղտնաբառը, տեղեկացրեք մեզ՝ ուղարկելով այն privacy@wikimedia.org-ին, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրել էլեկտրոնային նամակի աղբյուրը:
Օգտագործողների միջև ուղղակի հաղորդակցությունը (օրինակ՝ «Էլեկտրոնային նամակ ուղարկել այս մասնակցին» գործառույթի միջոցով), որոշ չափով այդպիսի հաղորդակցությունները ոչ հրապարակային են և պահվում կամ փոխանցվում են են Վիքիմեդիա հիմնադրամի համակարգերի միջոցով, գաղտնի են պահվում, բացառությամբ սույն Քաղաքականությամբ սահմանված դեպքերի։
Հարցումներ և արձագանքներ
Մենք կարող ենք խնդրել ձեզ ապահովել տեղեկատվություն հարցումների միջոցով կամ արտահայտել ձեր կարծիքը, սակայն մասնակցությունը երբեք պարտադիր չէ։
Կամընտրական հարցումներին մասնակցությունը և ստացվող արձագանքները օգնում եմ մեզ դարձնել Վիքիմեդիա կայքերը ավելի լավը։ Այն պատճառով, որ յուրաքանչյուր հարցում կամ արձագանքի խնդրանք օգտագործվում է տարբեր նպատակներով, մենք ձեզ նախապես կտեղեկացնենք, թե ինչպես է նախատեսվում օգտագործել ձեր պատասպանները և այն անձնական տեղեկատվությունը, որը դուք տրամադրել եք։ Եթե դուք անհարմար եք զգում՝ կապված հարցման և արձագանքի արդյունքների օգտագործման հետ, ապա հիշեք, որ դրանց մասնակցությունը պարտադիր չէ։
Գտվելու վայրի մասին տեղեկություն
GPS և գտնվելու վայրի այլ տեխնոլոգիաներ
Եթե դուք համաձայնվեք, ապա մենք կարող ենք օգտագործել տեղադրության վայրը որոշող տարածված տեխնոլոգիաներ ձեզ համապատասխան բովանդակություն ներկայացնելու համար։
Եթե դուք համաձայնվեք, ապա մենք կարող ենք օգտագործել ձեր GPS-ը (և այլ տեխնոլոգիաներ, որոնք սովորաբար օգտագործվում են գտնվելու վայրը որոշելու համար) ձեզ ավելի համապատասխան բովանդակություն ցույց տալու համար: Մենք գաղտնի ենք պահում այդ տեխնոլոգիաների արդյունքում ստացված տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, ինչպես նախատեսված է սույն Քաղաքականության մեջ: Դուք կարող եք ավելին իմանալ`ստուգելով օրինակների ցուցակը, թե ինչպես ենք մենք օգտագործում այս տեխնոլոգիաները մեր ՀՏՀ-ում:
Մետատվյալներ
Մենք կարող ենք ինքնաբերաբար ստանալ ձեր գտնվելու վայրի մասին տվյալներ հենց ձեր սարքավորումից։ Օրինակ՝ երբ դուք նկար եք բեռնում Վիքիմեդիա պահեստում՝ օգտագործելով բջջային հավելված, հիշեք, որ հեռախոսի լռելյայն կարգավորումների համաձայն նկարի հետ կապված մետատվյալները բեռնման ընթացքում փոխանցվում են մեզ։
Հաճախ մենք ինքնաբերաբար ստանում ենք գտվելու վայրի տվյալներ ձեր սարքավորումից։ Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք վերբեռնել նկար Վիքիմեդիա Պահեստի հեռախոսային հավելվածում, մենք ստանում ենք մետատվյալներ, օրինակ՝ այն տեղը և ժամը, երբ արվել է լուսանկարը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ի տարբերություն վերը նկարագրված GPS ազդանշանների միջոցով հավաքագրված գտնվելու վայրի տեղեկությունների, ձեր շարժական սարքի լռելյայն պարամետրը սովորաբար ներառում է տեղադրված ձեր ֆոտոյում կամ վիդեոներում տեղադրված մետատվյալները:
IP հասցեներ
Վերջապես, երբ այցելում եք որևէ Վիքիմեդիա կայք, մենք ինքնաբերաբար ստանում ենք այն սարքի IP հասցեն, որը դուք օգտագործում եք համացանց մուտք գործելու համար, որը կարող է օգտագործվել ձեր գտնվելու վայրը պարզելու համար:
Վերջապես, երբ դուք այցելում եք որևէ Վիքիմեդիա կայք, մենք ինքնաբերաբար ստանում ենք ձեր սարքավորման IP հասցեն (կամ ձեր վստահված սերվերը), որը դուք օգտագործում եք ինտերնետ մուտք գործելու համար, որը կարող է օգտագործվել ձեր աշխարհագրական դիրքը պարզելու համար: Մենք IP հասցեները գաղտնի ենք պահում, բացառությամբ սույն Քաղաքականությամբ սահմանված դեպքերի: Օրինակ՝ եթե առանց ձեր հաշիվ մուտք գործելու ներդրում կատարեք, ձեր IP հասցեն կդառնա հրապարակային: Եթե դուք այցելում եք Վիքիմեդիա կայքեր ձեր բջջային սարքի միջոցով, մենք կարող ենք օգտագործել ձեր IP հասցեն՝ ծառայություններ մատուցողներին անանուն կամ համախմբված տեղեկատվություն տրամադրելու որոշակի տարածքներում օգտագործման ծավալի վերաբերյալ: Մենք օգտագործում ենք IP հասցեներ հետազոտության և վերլուծության նպատակով, որպեսզի ավելի լավ անհատականացնենք բովանդակությունը, ծանուցումները և կարգավորումները, պայքարենք սպամի, ինքնության գողության և այլ տեսակի չարաշահումների դեմ և ապահովենք ավելի լավ բջջային և այլ հավելվածներ։
Կիսվել
Ե՞րբ կարող ենք կիսվել ձեր տեղեկատվությամբ։
Մենք կիսվում ենք ձեր տեղեկատվությամբ, երբ դուք դա թույլ եք տալիս։
Ձեր թույլտվությամբ
Եթե դուք համաձայնվում եք, մենք կիսվում ենք ձեր տեղեկատվությամբ հատուկ նպատակով։ Դուք ավելի շատ տեղեկություն կարող եք գտնել մեր ՀՏՀ-ի օրինակների ցանկում։
Իրավական նպատակներով
Մենք կբացահայտենք ձեր մասին տեղեկատվությունը՝ ի պատասխան պաշտոնական իրավական գործընթացի միայն այն դեպքում, երբ մենք վստահ լինենք, որ այն իրավականորեն վավեր է։ Նման խնդրանքներ ստանալու դեպքում ձեզ կտեղեկացնենք դրանց մասին, երբ հնարավոր կլինի։
Մենք կօգտագործենք, կպահպանենք կամ կբացահայտենք ձեր անձնական տեղեկատվությունը, եթե մենք համարենք, որ դա անհրաժեշտ է բավարարելու վավեր և օրինական ուժի մեջ մտած հրամանը, դատական ծանուցագիրը, դատարանի հրամանը, օրենքը կամ կանոնակարգը, կամ այլ դատական կամ վարչական հրամանը։ Այնուամենայնիվ, եթե մենք կարծում ենք, որ օգտվողի տեղեկատվությունը բացահայտելու հատուկ պահանջը իրավաբանորեն անվավեր է կամ օրինական համակարգի չարաշահում է, և տուժած անձը մտադրություն չունի դեմ արտահայտվել բացահայտմանը, մենք ամեն ինչ կփորձենք անել դրա դեմ պայքարելու համար: Մենք պարտավոր ենք տեղեկացնել ձեզ էլեկտրոնային փոստով, հնարավորության դեպքում, առնվազն տասը (10) օրացուցային օրվա ընթացքում, նախքան մենք հրապարակենք ձեր անձնական տեղեկատվությունը՝ ի պատասխան իրավական պահանջի: Այնուամենայնիվ, մենք կարող ենք տեղեկացնել միայն այն դեպքում, եթե օրենքը չի սահմանափակում ձեզ հետ կապ հաստատելուց, չկա որևէ հավաստի սպառնալիք կյանքի համար, որը ստեղծվել է բացահայտելու պահանջի պատճառով, և դուք մեզ տրամադրել եք ձեր էլեկտրոնային հասցեն:
Այս Գաղտնիության քաղաքականության մեջ ոչ մի բան նախատեսված չէ սահմանափակելու ցանկացած իրավական առարկություն կամ պաշտպանություն, որը կարող եք ունենալ երրորդ կողմի պահանջով (լինի դա քաղաքացիական, քրեական կամ պետական)՝ բացահայտելու ձեր տեղեկությունները: Առաջարկում ենք նման պահանջ ստանալու դեպքում անմիջապես դիմել իրավական խորհրդատուի խորհրդին։
Ավելի շատ տեղեկություն ստանալ համար տե՛ս դատական ծանուցագրի մասին մեր ՀՏՀ-ն։
Եթե կազմակերպությունը փոխանցվել է (շատ անհավանական է)
Հիմնադրամի սեփականության փոփոխության անհավանական պարագայում, մենք ձեզ կտրամադրենք 30 օրվա ծանուցում, նախքան որևէ անձնական տեղեկատվություն նոր սեփականատերերին փոխանցվելը կամ այլ գաղտնիության քաղաքականության ենթարկվելը:
Չափազանց անհավանական դեպքում, երբ Հիմնադրամի ամբողջ կամ էական մասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխվում է, կամ մենք վերակազմավորվում ենք (օրինակ `միաձուլում, համախմբում կամ ձեռքբերում), մենք կշարունակենք գաղտնի պահել ձեր անձնական տեղեկատվությունը, բացառությամբ սույն Քաղաքականությամբ սահմանված դեպքերի, և մենք ձեզ կտեղեկացնեք Վիքիմեդիա կայքերի միջոցով և [[1]] ծանուցման կամ նմանատիպ փոստային ցուցակի միջոցով՝ առնվազն երեսուն (30) օրացուցային օր առաջ նախքան ցանկացած Անձնական տեղեկությունների փոխանցումը կամ այլ գաղտնիության քաղաքականության ենթարկումը:
Պաշտպանելու ձեզ, մեզ և այլոց
Մենք կամ որոշակի վարչական իրավունքներ ունեցող օգտվողները կարող են տեղեկությունները բացահայտել, եթե անհրաժեշտ է հետևյալ նպատակներով՝
- իրականացնել կամ հետաքննել Վիքիմեդիա հիմնադրամի կամ համայնքային քաղաքականության հնարավոր խախտումները,
- պաշտպանել մեր կազմակերպությունը, ենթակառուցվածքները, աշխատակազմին, պայմանագիր ստորագրած կողմերին կամ հանրությանը կամ,
- կանխել որևէ մարդու մարմնական լուրջ վնաս պատճառելը կամ մահը:
Մենք, կամ վարչական իրավունքներով կոնկրետ մասնակիցը, ինչպես նկարագրված է ներքևում, գուցե անհրաժեշտ լինի կիսվել ձեր անձնական տվյալներով, եթե անհրաժեշտությունը հիմնավոր է իրականացնել գաղտնիության քաղաքականությունը, որ հիմնված է Վիքիմեդիա Հիմնադրամի կամ վիքիհամայնքի վրա: Հնարավոր է նաև անհրաժեշտ լինի տեղեկատվության հասանելիություն և փոխանակում, իրավական սպառնալիքներից կամ գործողություններից պաշտպանվելու համար:
Վիքիմեդիա կայքերը համագործակցային են․ մասնակիցներն իրենք են գրում կանոնակարգերի մեծ մասը և իրենց միջից ընտրում, թե ում ադմինիստրատիվ իրավունքներ տալ։ Այս իրավունքները կարող են ներառել սահմանափակ, ոչ հանրային տեղեկություններ, այլ մասնակիցների ներդրումների և գործունեության մասին։ Նրանք այս հասանելիությունն օգտագործում են օգնելու պաշպանելու վանդալիզմից և չարաշահումներից, պայքարում են մյուս մասնակիցների հանդեպ օտնձգությունները և ընդհանուր առմամբ փորձում են Վիքիմեդիա կայքերում նվազագույնի հասցնել խանգարող պահվածքը։ Մասնակիցների կողմից ընտրված այս տարբեր խմբերն ունեն գաղտնիության վերաբերյալ ուղեցույցներ, բայց բոլոր այդ խմբերը պետք է հետևեն մեր Մուտք դեպի ոչ տեղեկատվական քաղաքականության քաղաքականություն: Այս ադմինիստրատիվ խմբերը հաշվետու են մյուս մասնակիցների առջև։ Այնուամենայնիվ այս մասնակիցների իրական անունները Վիքիմեդիա Հիմնադրամին հայտնի չեն։
Հուսով ենք, որ դրա կարիքը երբեք չի լինի, սակայն մենք կարող ենք բացահայտել ձեր անձնական տեղեկատվությունը, եթե մենք համարենք, որ դա անհրաժեշտ է կանխելու որևէ անձի նկատմամբ լուրջ մարմնական վնասվածքները կամ մահը, պաշտպանելու մեր կազմակերպությունը, աշխատակիցներին, գործընկերներին, օգտվողները կամ հանրությունը: Մենք նաև կարող ենք բացահայտել ձեր անձնական տեղեկատվությունը, եթե համարենք, որ դա անհրաժեշտ է բացահայտելու, կանխելու կամ գնահատելու հնարավոր չարաշահումները, անօրինական արարքները, կեղծիքը կամ անվտանգության և տեխնիկական խնդիրները։ (Ավելի շատ տեղեկատվության համար կարող եք ուսումնասիրել մեր ՀՏՀ-ում օրինակների ցանկը:)
Մեր ծառայություններ մատուցողներին
Մենք կարող ենք բացահայտել անձնական տեղեկատվությունը երրորդ կողմ հանդիսացող մեր գործընկերներին կամ ծառայություն ապահովողներին, որպեսզի նրանք բարելավեն Վիքիմեդիա կայքերը և ապահովեն ծառայություններ՝ կապված մեր առաքելության հետ։
Որքան էլ փորձենք, մենք ամեն ինչ չենք կարող անել: Ուստի երբեմն մենք օգտագործում ենք երրորդ կողմ հանդիսացող մեր գործընկերներին կամ ծառայություն ապահովողներին, ովքեր մեզ օգնում են գործարկելու կամ զարգացնելու Վիքիմեդիա կայքերը։ Մենք հասանաելիություն ենք տալիս ձեր տեղեկատվությանը, քանի որ դա անհրաժեշտ է, որպեսզի ծառայություն ապահովողները և մեր գործընկերները կարողանան իրականացնել իրենց ծառայությունները, իսկ մենք էլ կարողանանք օգտվել իրենց գործիքներից և ծառայություններից։ Մենք պահանջ ենք դնում, որ այս անձինք պահպանենե ձեր տեղեկատվության գաղտնիությունը։ (Մանրամասները կարող եք տեսնել մեր ՀՏՀ-ի օրինակների ցանկում։)
Հասկանալու և փորձարկելու համար
Մենք կարող ենք կամավոր ծրագրավորողներին և հետազոտողներին հնարավորություն ընձեռել մուտք գործել այն համակարգեր, որոնք պարունակում են ձեր տվյալները՝ թույլ տալով նրանց պաշտպանել, զարգացնել և նպաստել Վիքիմեդիա կայքերին:
Մենք կարող ենք նաև կիսել ոչ անձնական կամ համախմբված տեղեկությունները երրորդ անձանց հետ, ովքեր հետաքրքրված են Վիքիմեդիա կայքերն ուսումնասիրելով:
Երբ մենք այս նպատակներով երրորդ կողմի հետ տեղեկատվություն ենք կիսում, մենք դնում ենք ողջամիտ տեխնիկական և պայմանագրային պաշտպանություն`ձեր տեղեկատվությունը սույն Քաղաքականությանը համապատասխան պաշտպանելու համար:
Բաց աղբյուրով ծրագրակազմը, որը ծառայում է Վիքիմեդիա կայքերին, հիմնված է կամավոր ծրագրավորողների ներդրումների վրա, ովքեր ժամանակ են ծախսում կոդ գրելով և փորձարկելով, որպեսզի այն բարելավվի և զարգանա մեր օգտագործողների կարիքներին համապատասխան: Նրանց աշխատանքը հեշտացնելու համար մենք որոշ ծրագրավորողների տալիս ենք սահմանափակ մուտք դեպի այն համակարգեր, որոնք պարունակում են ձեր անձնական տվյալները, բայց միայն խիստ անհրաժեշտության դեպքում, որպեսզի նրանք կարողանան զարգացնել և նպաստել Վիքիմեդիա կայքերին:
Նմանապես մենք կիսվում ենք ոչ անձնական և համախմբած տվյալներով հետազոտողների, գիտնականների, ակադեմիկոսների և այլ հետաքրքրված անձանց հետ, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Վիքիմեդիա կայքերը։ Այս տեղեկատվությունը օգնում է նրանց հասկանալ օգտագործման ծավալը, դիտումները և ժողովրդագրական վիճակագրությունը։ Այնուհետև նրանք մեզ և մեր օգտագործողների հետ կիսվում են իրենց ուսումնասիրություններով, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք և զարգացնենք Վիքիմեդիա կայքերը։
Երբ մենք հասանելիություն ենք տալիս անձնական տեղեկատվությանը երրորդ կողմ հանդիսացող ծրագրավորողների կամ հետազոտողների, մենք դնում ենք այնպիսի պահանջներ, ինչպիսիք են ողջամիտ տեխնիկական և պայմանագրային պաշտպանությունները, որոնք կօգնեն ապահովել, որ այդ ծառայություններ մատուցողները ձեր տեղեկատվությանը վերաբերվեն սույն Քաղաքականության սկզբունքներին և մեր ցուցումներին համապատասխան: Եթե այս ծրագրավորողները կամ հետազոտողները հետագայում հրապարակեն իրենց աշխատանքը կամ գտածոները, մենք խնդրում ենք, որ նրանք չբացահայտեն ձեր անձնական տեղեկությունները: Խնդրում ենք նկատի ունենալ, որ չնայած այն պարտավորություններին, որոնք մենք ներկայացնում ենք ծրագրավորողներին և հետազոտողներին, մենք չենք կարող երաշխավորել, որ նրանք կպահպանեն մեր համաձայնագիրը, և չենք երաշխավորում, որ մենք պարբերաբար կուսումնասիրենք կամ կվերանայենք նրանց նախագծերը: (Դուք կարող եք ավելին իմանալ մեր ՀՏՀ-ում:)
Քանի որ դուք այն հրապարակային եք դարձրել
Տեղեկատվությունը, որը դուք տեղադրում եք հրապարակային է և կարող է դիտվել և օգտագործվել յուրաքանչյուրի կողմից։
Ցանկացած տեղեկատվություն, որը դուք հրապարակայնորեն տեղադրում եք Վիքիպեդիայի կայքերում, հանրային է: Օրինակ՝ եթե ձեր էլ․ փոստի հասցեն դնում եք ձեր քննարկման էջում, դա հանրային է, և պաշտպանված չէ այս Քաղաքականությամբ: Եվ եթե դուք խմբագրում եք առանց գրանցվելու կամ ձեր հաշիվ մուտք գործելու, ձեր IP հասցեն կերևա հրապարակավ: Խնդրում ենք նախապես մտածել ձեզ համար ցանկալի անանունության մակարդակի մասին, նախքան ձեր օգտվողի էջում կամ այլուր անձնական տեղեկություն հրապարակելը:
Պաշտպանություն
Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում ձեր տվյալները։
Մենք օգտագործում ենք մի շարք ֆիզիկական և տեխնիկական միջոցներ, քաղաքականություններ և ընթացակարգեր, որոնք կօգնեն ձեր տեղեկատվությունը պաշտպանել չթույլատրված մուտքից, օգտագործումից կամ բացահայտումից:
Մենք ձգտում ենք պաշտպանել ձեր տեղեկությունները չարտոնված մուտքից, օգտագործումից կամ բացահայտումից: Մենք օգտագործում ենք մի շարք ֆիզիկական և տեխնիկական միջոցներ, քաղաքականություն և ընթացակարգեր (ինչպիսիք են մուտքի հսկման ընթացակարգերը և ֆիզիկական անվտանգությունը), որոնք նախատեսված են մեր համակարգերը և ձեր անձնական տեղեկությունները պաշտպանելու համար: Դժբախտաբար, գոյություն չունի տվյալների լիակատար անվտանգ փոխանցում կամ պահպանում, այնպես որ մենք չենք կարող երաշխավորել, որ մեր անվտանգությունը չի խախտվի (տեխնիկական միջոցներով կամ մեր քաղաքականության և ընթացակարգերի խախտմամբ):
Որքա՞ն ժամանակ ենք մենք պահպանում ձեր տվյալները։
Բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն Քաղաքականությամբ, մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ Վիքիմեդիա կայքերը պահպանելու, հասկանալու և բարելավելու համար կամ ԱՄՆ օրենք-ին համապատասխանեցնելու համար:
Ձեր կողմից անձնական տվյալներ ստանալուց հետո մենք այն պահում ենք ամենակարճ ժամանակահատվածում, որը համապատասխանում է Վիքիմեդիա կայքերի պահպանմանը, ընկալմանը և կատարելագործմանը, ինչպես նաև ԱՄՆ գործող օրենսդրությանը համապատասխան մեր պարտավորություններին: Ոչ անձնական տեղեկատվությունը կարող է պահպանվել անորոշ ժամանակով: (Ստուգեք մեր ՀՏՀ-ի օրինակների ցանկը:)
Խնդրում ենք հիշել, որ որոշ տեղեկություններ պահպանվում և ցուցադրվում են անորոշ ժամանակով, ինչպիսիք են ձեր IP հասցեն (եթե դուք խմբագրում եք առանց ձեր հաշիվ մուտք չեք գործել) և Վիքիպեդիայի կայքերի ցանկացած հանրային ներդրում:
Կարևոր տեղեկատվություն
Վիքիմեդիա հիմնադրամի և այլ օգտագործողների պաշտպանության համար, եթե համաձայն չեք այս Գաղտնիության քաղաքականության հետ, կարող եք չօգտվել Վիքիմեդիա կայքերից:
Որտե՞ղ է Հիմնադրամը և ի՞նչ նշանակություն ունի այն ինձ համար։
Դուք համաձայնվում եք, որ ձեր տեղեկատվությունը օգտագործվի ԱՄՆ-ում և փոխանցվի այլ երկրներին՝ կապված ձեզ և ուրիշներին մեր ծառայություններն ապահովելու հետ։
Վիքիմեդիա հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնված է Սան Ֆրանցիսկոյում՝ Կալիֆոռնիա, և ունի ԱՄՆ-ում տեղակայված սերվերներ և տվյալների կենտրոններ: Եթե որոշեք օգտագործել Վիքիմեդիա կայքերը, անկախ այն բանից՝ ԱՄՆ-ից, թե դրանից դուրս, պետք է հասկանաք, որ ձեր անձնական տեղեկությունները հավաքվում են, փոխանցվում, պահպանվում, մշակվում, բացահայտվում և օգտագործվում ԱՄՆ-ում, ինչպես ներկայացված է այս Գաղտնիության քաղաքականության մեջ։ Դուք նաև պետք է հասկանաք, որ ձեր տեղեկատվությունը ԱՄՆ-ից կարող է փոխանցվել այլ երկրների, որոնք կարող են ունենալ տվյալների պաշտպանության տարբեր կամ ավելի խիստ օրենքներ, քան ձեր երկրում է։
Մեր պատասխանը «Չհետևել» ազդանշաններին
Մենք թույլ չենք տալիս երրորդ կողմ հանդիսացող կայքերին, ուր չեք այցելել, հետևել ձեզ:
Մենք մարքեթինգի նպատակներով չենք կիսվում ձեր տվյալներով երրորդ կողմի հետ։
Մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, որ ոչ հրապարակային տեղեկատվությունը և անձնական տեղեկատվությունը չփոխանցվի երրորդ կողմի: Մասնավորապես, մենք թույլ չենք տալիս ձեր կողմից չայցելված երրորդ կողմ հանդիսացող կայքերին հետևել ձեզ (ներառյալ վերլուծական ծառայություններ, գովազդային ցանցեր և սոցիալական հարթակները), ինչպես նաև մենք չենք կիսում ձեր անձնական տեղեկություններով որևէ երրորդ կողմի հետ մարքեթինգային նպատակներով: Սույն քաղաքականության համաձայն, մենք կարող ենք ձեր տեղեկատվությունը կիսել միայն հատուկ իրավիճակներում, որոնց մասին կարող եք ավելին իմանալ Գաղտնիության քաղաքականության Երբ կարող ենք կիսվել ձեր տեղեկատվությամբ բաժնում:
Այն պատճառով, որ մենք պաշտպանում ենք բոլոր օգտվողներին այս եղանակով, մենք չենք փոխում մեր պահվածքը`ի պատասխան զննարկիչի «չհետևել» ազդանշանին:
«Չհետևել» ազդանշանների և դրանց հետ վարվելու վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար, այցելե՛ք ՀՏՀ։
Փոփոխություններ այս Գաղտնիության քաղաքականության մեջ
Այս Քաղաքականության մեջ էական փոփոխություններ չեն կատարվի մինչև առնվազն 30 օր տևող հանրային քննարկման շրջանը չավարտվի։
Քանի որ իրերը բնականաբար փոխվում են ժամանակի ընթացքում, և մենք ցանկանում ենք, որ մեր Գաղտնիության քաղաքականությունը ճշգրիտ արտացոլի մեր պրակտիկան և օրենքները, գուցե անհրաժեշտ լինի ժամանակ առ ժամանակ փոփոխել Գաղտնիության քաղաքականությունը: Մենք իրավունք ենք վերապահում դա անել հետևյալ կերպ՝
- Էական փոփոխությունների դեպքում, առաջարկվող փոփոխությունները մենք մեր օգտվողներին կտրամադրենք առնվազն երեք (3) լեզվով (ըստ մեր հայեցողության) բաց մեկնաբանության համար, որը կտևի առնվազն երեսուն (30) օրացուցային օր: Մեկնաբանությունների շրջանի մեկնարկից առաջ մենք կտեղեկացնենք այդպիսի փոփոխությունների և Վիքիմեդիա կայքերի և WikimediaAnnoun-L ծանուցման և նմանատիպ փոստային ցուցակի միջոցով մեկնաբանություններ թողնելու հնարավորության մասին։
- Փոքր փոփոխությունների համար, ինչպիսիք են քերականական շտկումները, վարչական կամ իրավական փոփոխությունները կամ անճիշտ հայտարարությունների ուղղումները, մենք կտեղադրենք փոփոխությունները և, հնարավորության դեպքում, կտրամադրենք առնվազն երեք (3) օրացուցային օրվա նախքան ծանուցում [$wikimediaannname WikimediaAnnoun-L]-ի կամ նման փոստային ցուցակի միջոցով:
Մենք խնդրում ենք, որ դուք վերանայեք մեր Գաղտնիության քաղաքականության ամենաթարմ տարբերակը: Այս Գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ մտնելուց հետո Վիքիմեդիա կայքերի ձեր շարունակական օգտագործումը ձեր կողմից հանդիսանում է այս Գաղտնիության քաղաքականության ընդունում: Եթե դուք շարունակաբար օգտվում եք Վիքիմեդիա կայքերից այս Գաղտնիության քաղաքականության ցանկացած այլ տարբերակ ընդունելուց հետո, ինչպես նշված է վերևում, ապա դա նշանակում է ձեր կողմից Գաղտնիության քաղաքականության այդ տարբերակի ընդունում:
Կապ հաստատել մեզ հետ
Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ այս Գաղտնիության քաղաքականության կամ Գաղտնիության քաղաքականության ներքո հավաքված տեղեկությունների վերաբերյալ, ապա մեզ էլեկտրոնային նամակ ուղարկեք հետևյալ հասցեով՝ privacy@wikimedia.org, կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ։
Շնորհակալություն:
Շնորհակալություն մեր Գաղտնիության քաղաքականությունը կարդալու համար: Հուսով ենք, որ ձեզ դուր է գալիս Վիքիմեդիա կայքերից օգտվելը և գնահատում եք ձեր մասնակցությունը աշխարհում անվճար գիտելիքների ամենամեծ պահոց ստեղծելու, պահպանելու և անընդհատ բարելավելու համար:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս Գաղտնիության քաղաքականության բնօրինակ անգլերեն տարբերակի և թարգմանության իմաստի կամ մեկնաբանության միջև որևէ տարբերություն առաջանալու դեպքում անգլերեն բնօրինակն ունի գերակայություն: