Training modules/dashboard/slides/11403-add-citation-wikicode/hy
ԻՆչպե՞ս վիքիկոդում աղբյուր ավելացնել
Այսպես՝ Դուք ունեք վստահելի աղբյուրից վերցված մի պարագրաֆ։ Ինչպե՞ս կարող են այլ խմբագիրներն իմանալ, թե որտեղից եք վերցրել տեղեկատվությունը։
Առաջին հերթին, եթե հոդվածը նոր է, եկեք հասկանանք, թե ինչպես է պետք վիքիկոդում ավելացնել ծանոթագրությունների հատվածը։
Վիքիկոդը կարող եք բացել սեղմելով «Խմբագրել կոդը»։
Այնուհետև կատարեք այս քայլերը՝
- Նայեք, թե արդյոք էջի ստորին հատվածում կա «Ծանոթագրություններ» կամ «Նշումներ» բաժինը։ Եթե ոչ, ապա գրեք՝ ==Ծանոթագրություններ==
- Նայեք, թե այս բաժնում արդյոք կա {{ծանցանկ}} կամ <Ծանոթագրություններ/>։ Եթե ոչ, ապա ավելացրեք {{ծանցանկ}}։ Սա որոշում է, թե էջի որ հատվածում պետք է հայտնվեն Ձեր ծանոթագրությունները։
- Այնուհետև սեղմեք տեքստի այն հատվածի վերջում, որտեղ պետք է հղում դրվի։
- Ապա Ձեր հղումից առաջ հավաքեք <ref>, իսկ հղումից հետո՝ </ref>։ Վիքի ծրագրակազմը ավտոմատ կավելացնի հղման թիվը տեքստում։