Training modules/dashboard/slides/10919-reading-history/hy

This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/10919-reading-history and the translation is 100% complete.

Պատմություն

 

Դուք արդեն գիտեք, թե ինչպես պետք է ճիշտ աղբյուրներ տեղադրել հոդվածում։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ կլինի, եթե որևէ մեկը Ձեր էջում խմբագրում կատարի։

Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է հոդվածը զարգացել ժամանակի ընթացքում՝ սեղմելով յուրաքանչյուր հոդվածի վերևում գտնվող «Դիտել պատմությունը» կոճակը:

 

Երբ բացեք «Դիտել պատմությունը» էջը, կտեսնեք հոդվածում վերջերս կատարված փոփոխությունների ցանկը, այլ խմբագիրների կողմից իրենց կատարած աշխատանքի մասին մեկնաբանություններ։

Այս օրինակում Նելլի Բլայի հոդվածն է։ Այստեղ երևում է, որ հուլիսի 15-ին մի խմբագիր փոփոխություն է կատարել հոդվածի "Asylum expose" պարպերության մեջ։ Tom Streissguth մասնակիցն ավելացրել է աղբյուր թերթերում Բլայի հոդվածներից վերցված առցանց հավաքածուից։ Իսկ CutOffTies մասնակիցը հեռացրել է անաղբյուր պնդումը։ Ի՞նչ անել, եթե ցանկանում եք տեսնել՝ որն էր այդ անաղբյուր պնդումը։

Դուք կարող եք համեմատել հոդվածների պատմությունները։ Դրա համար անհրաժեշտ է սեղմել ամեն տողի կողքին գտնվող ռադիոկոճակներին։

 

Հետո վերևում սեղմեք «Համեմատել ընտրված տարբերակները» կոճակը։