Training modules/dashboard/slides/10309-five-pillars-quiz-1/hy
Հինգ սյուներ․ քուիզ
Փորձե՛ք Ձեր ուժերը
Վիքիպեդիայի հոդվածը պետք է․
(Քննարկել այս հարցը)
- Զգուշորեն ներկայացնի փաստերը՝ համոզելու ընթերցողներին որոշակի եզրակացություններ անել: (click to expand or collapse)Սխալ է։ Հիշե՛ք, որ Վիքիպեդիայի հոդվածը պետք է լինի չեզոք, արդարացի բոլոր տեսակետների նկատմամբ: Դուք ցանկանում եք, որ ընթերցողներն ունենան փաստերի հասանելիություն և վստահ լինեն, որ այդ փաստերը նրանց կհանգեցնեն իրենց իսկ եզրակացություններին: Սա քաղաքականություն է, որը հայտնի է որպես չեզոք տեսակետ:
- Կրկնի հրատարակված հեղինակների լավագույն տեղեկությունները բառ առ բառ: (click to expand or collapse)Սխալ է։ Դուք պետք է օգտագործեք հավաստի, հրապարակված տեղեկատվություն, բայց պետք է շատ զգույշ լինեք, որպեսզի գրագողություն կամ շատ նման ձևակերպում չանեք: Փոխարենը Դուք պետք է փնտրեք լավ տեղեկատվություն և ամփոփ ներկայացնեք այդ փաստերը՝ օգտագործելով Ձեր սեփական բառերը:
- Տա հավաստի աղբյուրներից չեզոք փաստեր, որոնք հավասարապես ներկայացնում են բոլոր տեսակետները: (click to expand or collapse)Ճիշտ է։ Վիքիպեդիայի հոդվածները պետք է տան չեզոք փաստեր հավաստի աղբյուրներից: Երբ կա հակասություն, ներառեք միայն այն փաստերը, որոնք համաձայնեցված են հակասության բոլոր տեսակետների հետ:
- Ներառի թեմայի շրջանակներում հեղինակի փորձի մասին հետաքրքիր առաջնային աղբյուրներ։ (click to expand or collapse)Սխալ է։ Վիքիպեդիան անձնական կայք կամ բլոգ չէ: Դուք չպետք է կիսվեք անձնական պատմություններով, նույնիսկ եթե դրանք վերաբերում են թեմային: Փոխարենը՝ գտեք վստահելի, հուսալի աղբյուրներ և մեջբերեք դրանք: