Wikimedia Foundation elections/Board elections/2011/Committee/hy

Ընտրություններն ավարտվեցին 2011-ի հունիսի 12-ին։ Այլևս քվեարկումներ չեն ընդունվում։
Արդյունքները հայտարարվեցին 2011-ի հունիսի 17-ին։
2011 խորհրդի ընտրություններ
Կազմակերպություն

2011 թվականի Խորհրդի ընտրությունների հանձնաժողովը ընտրությունների կազմակերպման մանրամասներն է կառավարում Հոգաբարձուների խորհրդի կողմից տրված կարողությունների սահմաններում, ենթակա է Խորհրի վերահսկման, և կարող է Խորհրդին առաջարկություններ անել ընտրությունների մասին։

Անդամակցություն

edit

Հանձնաժողովը կազմված է Հոգաբարձուների խորհրդի կողմից նշանակված անդամներից, 2011 թվականի Վիքիմեդիայի Հոգաբարձուների խորհրդի ընտրությունները կասմակերպելու համար։ Հանձնաժողովի անդամները պետք է մեկ կամ ավելի Վիքիմեդիա նախագծի խմբագրողներին լինեն, Հոգաբարձուների խորհրդի անդամներից չլինեն, և չեն կարող ընտրություններում քվեարկել։

Հանձնաժողովը բաղկացած է հետևյալ հինգ կամավոր անդամներից՝

Անուն Լեզուներ Ապրելու վայր (ժամային գոտի)
Աբաս Մահմուդ (Abbas Mahmoud) sw, en-3 Նայրոբի, Քենիա (ՀԿԺ+3)
Յոն Հարալդ Սոբի (Jon Harald Søby) nb, en-3, sv-3, de-2, da-2, es-1, eo-1, ro-1, sw-1 Դար էս Սալամ, Թանզանիա (ՀԿԺ+3)
Մարդեթանհա (Mardetanha) fa, az, en-3, tr-2, ar-1, mzn-1, glk-1, bqi-1, tk-1, crh-1 Զանջան, Իրան (ՀԿԺ+3:30)
Մաթանյա (Matanya) he, en Իսրայել (ՀԿԺ+2)
Ռայան Լոմոնակո (Ryan Lomonaco) en Գրանդ Ռափիդս, ԱՄՆ (ՀԿԺ-4)

Անելիքներ

edit

Հանձնաժողովը պատասխանատու է Խորհրդի ընտրությունների գրեթե բոլոր ոլորտները պլանավորելու և պահպանելու համար։ Օրինակ՝ Հանձնաժողովը պլանավորում է քվեարկության տեսակը, ընտրական չափանիշները, և թեկնածության չափանիշները, օրինագծում և կազմակերպում է Մետայի վրայի բոլոր պաշտոնական ընտրական էջերը, հաստատում է թեկնածուների և քվեարկողների չափանիշներին համապատասխանումը, ստուգում է քվեները, որպեսզի կրկնակի քվեներ կամ այլ խնդիրներ չլինեն, և այլն։