Training modules/dashboard/slides/11405-add-citation-using-visualeditor/hy
Ինչպե՞ս վիզուալ խմբագրիչում աղբյուր ավելացնել
Եկեք փորձենք աղբյուր ավելացնել վիզուալ խմբագրիչի միջոցով։ Դուք կարող եք այս ամենը փորձել ավազարկղում։
Խմբագրման ենթակա հոդվածի վերին հատվածում սեղմեք «խմբագրել»։
Վիզուալ խմբագրիչի գործիքների վահանակում կտեսնեք «Աղբյուր» կոճակը։ Դուք կարող եք պարզապես աղբյուրի URL-ը տեղադրել դաշտում և վիզուալ խմբագրիչը կտեղադրի անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան դաշտերում։ Անպայման ստուգեք այն և ձեռքով ավելացրեք բաց թողած հատվածները (եթե գիտեք դրանք)։ Դուք կարող եք նաև ձեռքով ավելացնել գրքեր, ամսագրեր, թերթեր և վեբ կայքեր։
Եթե հոդվածում կա աղբյուր, որը ցանկանում եք կրկին օգտագործել, ապա կարող եք։
Աղբյուրը կրկին օգտագործելու համար կուրսորը դրեք տեքստի այն հատվածում, որտեղ ցանկանում եք կրկին ավելանցել աղբյուրը։ Այնուհետև սեղմեք «Աղբյուր» գքրծիքի վրա և ընտրեք «Կրկին օգտագործում»։
Արդեն գոյություն ունեցող աղբյուրը խմբագրելու համար, սեղմեք «խմբագրել»։ Աղբյուրի թվի վրա սեղմելով՝ կկարողանաք խմբագրել այն։ Աջ կողմում կտեսնեք «խմբագրել» կոճակը։
«Խմբագրել» կոճակին սեղմելով՝ կբացվի դաշտ, որտեղ կարող եք փոփոխությունները կատարել։
Խմբագրման ամփոփում դաշտում ավելացրեք Ձեր խմբագրման նկարագրությունը, ինչպես օրինակ՝ «ավելացրել եմ աղբյուր», այնուհետև սեղմեք «Պահպանել»։