Training modules/dashboard/slides/11402-why-verify/hy

This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/11402-why-verify and the translation is 100% complete.

Ինչու՞ ստուգել

Վիքիպեդիայի յուրաքանչյուր հոդվածի հետևում լավ աղբյուրներն են։ Մինչև որևէ թեմա ընտրելը առաջին հերթին պետք է ստեղծել լավ աղբյուրների հավաքածու։

Պետք չէ վստահել համացանցում հանդիպած ամեն ինչի, այդ թվում Վիքիպեդիային։ Հոդվածի վերջում կարող եք տեսնել, թե որտեղից են փաստերը վերցված։ Դա հնարավորություն է տալիս բոլորին ստուգել տեղեկատվության ճշմարտացիությունը։

Երբ Դուք բովանդակություն եք ավելացնում Վիքիպեդիայում, պետք է վստահ լինեք, որ ուրիշները ևս կարող են ստուգել Ձեր աղբյուրները։

Ուստի հավաստիացեք, որ կիսվում եք հավաստի աղբյուրներից գտած տեղեկատվությամբ։ Վստահելի աղբյուրները ներառում են՝

  • Դասագրքեր
  • Գրականության ակնարկներ
  • Ոլորտի մասնագետների կողմից գրված գրքեր և հրապարակված նյութեր, որոնք տպագրվել են վստահելի հրատարակիչների կողմից։

Մի օգտագործեք՝

  • Բլոգի գրառումներ
  • Մամուլից վերցված նյութեր, որոնք ցանկանում են որևէ բան ներկայացնել մի որոշակի կողմից

Որոշ դեպքերում, ինչպես օրինակ հոդվածները, որոնք բժշկական բովանդակություն ունեն, թերթերը ևս որոշ դեպքերում համապատասխան չեն։ (Եթե սա վերաբերում է Ձեզ, ստուգեք Բժշկական տեղեկատվությունը խմբագրելու մասին մեր մոդուլը)։