Training modules/dashboard/slides/11211-crediting-your-source-article/hy

This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/11211-crediting-your-source-article and the translation is 100% complete.

Աղբյուրի հոդվածի հիշատակում

Եթե նույնիսկ Ձեր թարգմանությունը էապես տարբերվում է աղբյուր հանդիսացող հոդվածից, այնուամենայնիվ պետք է նշել, թե որտեղից եք աշխատում։

Ահա, թե ինչպես․

  • (ա) Երբ նոր հոդված եք ստեղծում կամ երբ արդեն իսկ գոյություն ունեցող հոդվածն եք բարելավում, Ձեզնից կպահանջվի նշել «խմբագրման ամփոփում»։ Ավելացրեք հետևյալը`Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ en:Exact name of English article հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից: Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
  • (բ) Տեղադրեք կաղապարը նոր հոդվածի քննարկման էջում։

Երբ ավելացնում եք (ա) խմբագրման ամփոփում, հիշեք, որ :en: այն լեզվի կոդն է, որից թարգմանում եք։ Եթե չգիտեք լեզվի կոդը, նայեք Վիքիպեդիայի URL-ին, որից թարգմանում եք։ Կտեսնեք երկու տառից բաղկացած կոդ վեբ հասցեի սկզբում։ Օրինակ՝ ja.wikipedia.org «ճապոներենն» է։ Ուստի հոդվածը կապելու համար կօգտագործեք :ja: կոդը :en: կոդի փոխարեն։