Training modules/dashboard/slides/11109-licensing-quiz/hy

This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/11109-licensing-quiz and the translation is 100% complete.

Արտոնարգրի քուիզ

Փորձե՛ք Ձեր ուժերը։
Ահա հեղինակային իրավունքի արտոնագրերի վերաբերյալ մի քանի սխալ պատկերացումներ: Ի՞նչ եք կարծում որն է ճիշտ։ Նշեք յուրաքանչյուր բացատրության ճիշտ պատասխանը։
  1. «Ես իմ նկարը ազատ արտոնագրով տարածել եմ, ուստի հրաժարվել եմ իմ հեղինակային իրավունքից»։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Դուք դեռ իրավունք ունեք վերահսկելու Ձեր աշխատանքի օգտագործումը այն նպատակների համար, որոնք ներառված չեն ազատ արտոնագրի պայմանների մեջ։
  2. «Ես ինքս լուսանկարել եմ հեղինակային իրավունքով պաշտպանված այս աշխատանքը, ուստի դրա հեղինակային իրավունքն ինձ է պատկանում»։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Ուրիշների հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքների լուսանկարները Ձեր հեղինակային իրավունքի ներքո չեն գտնվում։ Լուսանկարը դեռևս պատճեն է, ուստի Ձեզ չի պատկանում պատճենած պատկերի հեղինակային իրավունքը։
  3. «Ես տեսածրել եմ հեղինակային իրավունք ունեցող աշխատանքը, ուստի դրա հեղինակային իրավունքն ինձ է պատկանում»։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՍԽԱԼ․ Հեղինակային իրավունք ունեցող տեսածրված աշխատանքների նկատմամբ Դուք չունեք հեղինակային իրավունք։ Այն պատճեն է և Դուք իրավունք չունեք այն պատճենելու։
  4. «Ես կիսվել եմ այս պատկերով՝ օգտագործելով ազատ արտոնագիր, սակայն ես շարունակում եմ լինեն հեղինակային իրավունքի սեփականատերը»։ (սեղմեք ընդլայնելու կամ թաքցնելու համար)
    ՃԻՇՏ․ Դուք դեռ պահպանում եք ձեր աշխատանքի հեղինակային իրավունքը: Այնուամենայնիվ, Դուք կարող եք այդ իրավունքից զրկել յուրաքանչյուրին, ով այն օգտագործում է, երբ այն կիսում եք անվճար արտոնագրի ներքո:

(Քննարկել այս հարցը։)