Training modules/dashboard/slides/10916-add-citation-with-visualcode/hy

This page is a translated version of the page Training modules/dashboard/slides/10916-add-citation-with-visualcode and the translation is 100% complete.

Ինչպե՞ս աղբյուր ավելացնել Վիզուալ խմբագրիչով

 

Եկեք փորձենք աղբյուր ավելացնել Վիզուալ խմբագրիչի միջոցով։ Դուք կարող եք այս ամենը փորձել ավազարկղում։

Խմբագրման ենթակա հոդվածի վերին հատվածում սեղմեք «խմբագրել»։

Վիզուալ խմբագրիչի գործիքների կազմում կտեսնեք «Աղբյուր» կոճակը։ Դուք կարող եք պարզապես աղբյուրի URL-ը տեղադրել դաշտում և Վիզուալ խմբագրիչը կտեղադրի անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան դաշտերում։ Անպայման ստուգե՛ք այն և ձեռքով ավելացրեք բաց թողնված հատվածները (եթե գիտեք դրանք)։ Դուք կարող եք նաև ձեռքով ավելացնել գրքեր, ամսագրեր, թերթեր և վեբ կայքեր։

 

Եթե հոդվածում կա աղբյուր, որը ցանկանում եք կրկին օգտագործել, ապա կարող եք։

Աղբյուրը կրկին օգտագործելու համար կուրսորը դրեք տեքստի այն հատվածում, որտեղ ցանկանում եք կրկին ավելանցել աղբյուրը։ Այնուհետև սեղմեք «Աղբյուր» գքրծիքի վրա և ընտրեք «Կրկին օգտագործում»։

Եղած աղբյուրը խմբագրելու համար սեղմեք «խմբագրել» կոճակը և բացեք Վիզուալ խմբագրիչը։ Սեղմեք խմբագրման ենթակա աղբյուրի համարի վրա։ Կտեսնեք աղբյուրի տեսակը նշող հարթակ (գիրք, կայք և այլն) և «Խմբագրել» կոճակ՝ աջ կողմում։

«Խմբագրել» կոճակին սեղմելով՝ կբացվի դաշտ, որտեղ կարող եք փոփոխությունները կատարել։

Խմբագրման ամփոփում դաշտում ավելացրեք Ձեր խմբագրման նկարագրությունը, ինչպես օրինակ՝ «ավելացրել եմ աղբյուր», այնուհետև սեղմեք «Պահպանել»։