Wikimedia CEE Hub/Youth Group/hy
ԿԱԵ երիտասարդական խումբը ԿԱԵ կենտրոնի նախաձեռնություններից է, որի նպատակն է միավորել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երիտասարդներին (մինչև 26 տարեկան)՝ աջակցելու այս ոլորտում կարողությունների զարգացմանը: Այն ձևավորվել է ԿԱԵ կենտրոնի համակարգող Բարբարա Կլենի և Ղեկավար կոմիտեի անդամ Կլարա Ջոկլովայի կողմից:
Խումբը ստեղծվել է 2023 թվականի մայիսին: Մենք ցանկանում ենք ստեղծել հարթակ երիտասարդ վիքիմեդիացիների համագործակցության և փորձի փոխանակման համար: Այս պատճառով ԿԱԵ կենտրոնի և Վիքիմեդիա հիմնադրամի շարժման հաղորդակցության տարածաշրջանային մասնագետ Նատալյա Շաֆրան-Կոզակովսկայի կողմից կազմակերպված և 2023 մայիսի 16-ին տեղի ունեցած Catch Up հանդիպումը նույնպես կենտրոնացած էր այս տարածաշրջանի երիտասարդների վրա:
Նպատակներ
ԿԱԵ երիտասարդական խումբը նախատեսում է իրականացնել հանդիպումներ երկու ամիսը մեկ անգամ՝ սկսած 2023 թվականի օգոստոսից՝ կենտրոնանալով երիտասարդ խմբագիրների և տարածաշրջանի Վիքիմեդիա անդամների համար նոր հնարավորություններ ստեղծելու վրա:
Քննարկման համար հնարավոր գաղափարները/նպատակները կլինեն՝
- 2023 թվականի աշնանը կազմակերպել դեմառդեմ միջոցառում ԿԱԵ տարածաշրջանի երիտասարդների համար
- Լեհաստանում տեղի ունենալիք Վիքիմանիա համաժողով 2024-ին երիտասարդների ներգրավում
- ԿԱԵ տարածաշրջանում երիտասարդների միջև ավելի լավ համագործակցության հաստատում
- Wikivibrance ցանցին խմբի հնարավոր ներգրավվածություն
Ինչպե՞ս մասնակցել
ԿԱԵ տարածաշրջանի մինչև 26 տարեկան յուրաքանչյուր ոք կարող է միանալ այս խմբին: Խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը:
Կապ
Եթե ցանկանում եք կապ հաստատել մեր խմբի հետ, ապա կարող եք դա անել հետևյալ ձևերով՝
- Էլ. փոստ: youth@wmceehub.org
- Տելեգրամ: @ceeyouth
- Instagram: ceeyouthgroup
Աջակիցներ և աշխատակիցներ
ԿԱԵ կենտրոն
CET/CEST
խորվաթերեն՝ անգլերեն
BKlen-CEEhub
barbara.klen wmceehub.org
Վիքիմեդիա Չեխիա/ԿԱԵ կենտրոն
CET/CEST
իսպաներեն՝ անգլերեն
Klára Joklová (WMCZ)
klara.joklova wikimedia.cz
ԿԱԵ կենտրոն
CET/CEST
մակեդոներեն՝ անգլերեն
TRistovski-CEEhub
toni.ristovski wmceehub.org
Վիքիմեդիա Չեխիա
CET/CEST
չեխերեն՝ սլովակերեն՝ անգլերեն
Lucie Schubert (WMCZ)
lucie.schubert wikimedia.cz
Անդամներ
ԿԱԵ երիտասարդական խմբի անդամների ցանկ.
Աշխատանքային խմբեր
Այստեղ կարող եք գտնել ԿԱԵ երիտասարդական խմբի աշխատանքային խմբերը 2024 թվականի հունվարին կայացած հանդիպումից հետո: Եթե որևէ անդամ ցանկանում է միանալ խմբերին, խնդրում ենք ավելացնել ինքներդ ձեզ և տեղեկացնել ԿԱԵ կենտրոնի պատասխանատու անդամներին, եթե դա անհրաժեշտ է:
Աշխատանքային խմբեր | Երիտասարդական խմբի անդամներ | ԿԱԵ կենտրոնի անդամներ |
Վիքիմանիա 2024-ի երիտասարդական ծրագիր | Nikos, Mari, Nichita, Caner, Mia, Marija | Barbara, Klára |
Ծրագրային դրամաշնորհի հայտ | Mari | Barbara |
Վիզուալ դիզայն | Caner | - |
Խաղային գիշերներ | Mariam, Caner | - |
Հաղորդակցություն (երիտասարդական սոցիալական ցանցեր/ալիքներ) | Nikos, Janbery, Rina | - |
Մրցույթներ | Ege | Toni |
Միջոցառումների ցանկ
Հաջորդ շրջանի համար նախատեսված հանդիպում չկա։
N | Օր | Ամսաթիվ | Ժամ | Վայր | Թեմա(ներ) |
---|---|---|---|---|---|
23/01 | Հինգշաբթի | 3 Օգոստոս 2023 | 18:00 – 19:00 CEST | Google Meet | Ծանոթություն |
23/02 | Երկուշաբթի | 28 Օգոստոս 2023 | 18:00 – 19:00 CEST | Google Meet | Նախապատրաստում 2023 թվականի ԿԱԵ հանդիպմանը |
23/03 | Ուրբաթ | 15 Սեպտեմբեր 2023 | 18:00 – 19:30 CEST | ԿԱԵ հանդիպում 2023 + Google Meet | Առաջիկա ամսիներին կոնկրետ գործունեության պլանավորում և ժամանակացույցի կազմում: |
23/04 | Ուրբաթ | 10 Նոյեմբեր 2023 | 16:00 – 17:00 CET | Google Meet | Պրահայի հանդիպման նախապատրաստական հանդիպում, ծանոթություն նոր անդամների հետ: |
23/05 | Ուրբաթ Շաբաթ |
24 Նոյեմբեր 2023 25 Նոյեմբեր 2023 |
17:00 – 19:00 CET 09:00 – 17:00 CET |
Պրահայի հանդիպում 2023 | Առաջին դեմառդեմ հանդիպումը: |
24/01 | Չորեքշաբթի | 17 Հունվար 2024 | 18:00 – 19:00 CET | Google Meet | Երիտասարդական խումբը 2024 թվականին, ծրագրեր, նպատակներ, հետագա քայլեր: |
Տեղեկություն առաջիկա հանդիպումների վերաբերյալ
ԿԱԵ երիտասարդական խմբի առաջիկա առցանց հանդիպումների հղումը գրված է ստորև:
Առաջիկա առցանց հանդիպման հղում |
---|
Առաջիկա առցանց հանդիպումների համար Google Meet-ի հղում
|
Իրազեկում
Տարածաշրջանային ծրագրեր
- Youth Wikimedians, Czech Republic
- Wikipedia Student Clubs, Turkey
- School of Philosophy, NKUA Wikiclub, Greece
- Young Wikimedians, Greece
Հոդվածներ ԿԱԵ երիտասարդների վերաբերյալ/կողմից
- ԿԱԵ երիտասարդական խումբ՝ կարողությունների զարգացում՝ հոդված Nikos Likomitros-ի, Y. Caner Özyayıkçı-ի և Toni Ristovski-ի (ԿԱԵ կենտրոն) կողմից. Հրապարակվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին:
- Ծանոթություն ԿԱԵ երիտասարդական խմբի հետ՝ Վիքիմեդիա ԿԱԵ հանդիպում 2023-ի սահիկաշար ԿԱԵ երիտասարդական խմբի վերաբերյալ:
- ԿԱԵ երիտասարդական խմբի Պրահայի հանդիպում 2023-ի մասին իմ գրառումները, հոդվածը գրված է Y. Caner Özyayıkçı
- ԿԱԵ երիտասարդական խմբի հանդիպում Պրահայում, 2023 - իմ առաջին միջազգային Վիքիմեդիա հավաքը, հոդվածը գրված է Nikos Likomitros